Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ, հոգևոր և եկե-ղեցավարչական գերագույն իշխանությունը Արևելքի քրիստոնեական մի շարք եկեղեցիներում (Հայոց, Վրաց, Ասորոց, Մալաբարի, նեստորական ասորիների), նաև՝ կաթողիկոսի պաշտոնը, կոչումը: Կ. գլխավորում և կառավարում է կաթողիկոսը: Կ-յան հսկողության ու տնօրինության տակ են գտնվում եկեղեցական հոգևոր, իրավա-վարչական, նախկինում՝ նաև մշակութային-կրթական բոլոր օղակները: Կ-յան գիտությամբ ու թույլտվությամբ են կայացվում եկեղեցական կարևորագույն որոշումները, ժողովներր, կատարվում մյուռոնօրհնեք, եպիսկոպոսների ձեռնադրություն ևն: Կ-յան գործերն իրականացվում են կաթողիկոսարանի միջոցով: Հայոց պաշտոնական Կ. հիմնվել է 302-ին, Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին): Հայոց Կ. կոչվել է նաև քահանայապետություն, եպիսկոպոսապետություն, հայրապետություն (տես Կաթողիկոսություն Ասենայս Հայոց): Պատմաքաղաքական դեպքերի բերումով Հայոց Կ-յան նստավայրը հաճախ է տեղափոխվել: Ստեղծվել են միաժամանակ գործող հակաթոռ Կ-ներ: Հայոց Կ., որ հիմնականում XV դարից կոչվում է Ամենայն Հայոց Կ., այժմ գտնվում է Էջմիածնում: Գոյություն ունեն նաև Կիլիկիայի (տես Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիյիկիո) և հայ կա-թոփկների (Բեյրութին մերձակա Զմմառում) Կ-ներ: