ՀՍՀ/ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ (ԿԱՀ)
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ (ԿԱՀ), Քահանայապետություն Հայոց, Եպիսկոպոսապետություն Հայոց, Կաթողիկոսություն Հայոց Մեծաց, Հայրապետություն Հայոց, Ընդհանրական Հայրապետություն Հայոց, Հայրապետություն Ամենայն Հայոց, Հայոց Կաթողիկոսություն, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր և եկեղեցավարչական գերագույն կենտրոնական իշխանությունը: Պաշտոնապես հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ քրիստոնեությունը Հայաստանում պետ. կրոն հռչակվելուց (301) հետո՝ 302-ին, Վաղարշապատում, Կաթողիկե Ա. Էջմիածին տաճարին առընթեր և ինքն էլ դարձել առաջին պաշտոնական կաթողիկոսը: ԿԱՀ-ի ստեղծումը ամրապընդում էր շահագործողների իշխանությունը, և այն դարձավ ֆեոդալական հաստատություն: «ԿԱՀ» անվանումը հիմնականում առաջացել է Հայոց կաթողիկոսությունը Վաղարշապատում վերահաստատվելուց հետո, XV դարից սկսած, երբ Հայաստանում և նրանից դուրս տարբեր ժամանակներում կազմավորված Հայոց եկեղեցու տեղական-երկրամասային կաթողիկոսությունները (Աղթամարի, Գանձասարի, Մեծի Տանն Կիլիկիո), պատրիարքությունները (Երուսաղեմի, Կ. Պոլսի), ինչպես և հայկ. գաղթավայրերի եկեղեցական բազմաթիվ թեմեր աստիճանաբար ճանաչել են նրա գերագահությանը. Հոգեոր-եկեղեցական գործերից զատ ԿԱՀ գործուն կերպով մասնակցել է Հայաստանի քաղ., տնտ. և իրավավարչական կյանքին: ԿԱՀ-ի միջոցով ու հովանավորությամբ հիմնվել են խնամակալական հաստատություններ, իջևանատուն-կայաններ, հյուրանոցներ, դպրոցներ, ավելի ընդարձակվել են եկեղեցական տիրույթները, հզորացել եկեղեցու ընդհանուր տնտ. հիմքը: ԿԱՀ-ի հասարակական ու քաղաքական դերն առանձնապես մեծացել է Ներսես Ա Մեծի (353—373) գահակալության ժամանակաշրջանից, երբ ԿԱՀ սկսել է միջամտել արքունի-պետական գործերին, մասնակցել երկրի ներքին ու արտաքին քաղ. պայքարին՝ իր հզորությամբ սպառնալիք դառնալով թագավորի գերիշխանության համար: IV—VI դդ. Հայոց եկեղեցու և ԿԱՀ-ի օղակներով քաղ. ազդեցիկ դեր են խաղացել ասորի հ հույն եկեղեցական քարոզիչները, որոնց ձգտումներն ու շահերը ուղղակի առնչվում էին Հայաստանի հանդեպ Բյուզանդիայի ու Պարսկաստանի նվաճողական և բռնի ձուլման քաղաքականության հետ: Երկիրը տրոհված էր (387) հիշյալ պետությունների միջև: Բյուզանդ. հատվածում վերացված էր (391) Հայոց թագավորությունը: Սպառնալիքի տակ էր պետության անկախությունն ու գոյատևումը նաև պարսկ. մասում: Երկու հատվածներում էլ վտանգված էին հայ ժողովրդի և եկեղեցու ինքնուրույնությունը, աշխարհիկ m հոգևոր դասերի շահերը: Քաղ. ու հասարակական նման պայմաններում Հայաստանի պետ. իշխանության հետ ԿԱՀ եռանդուն քայլերի դիմեց, որոնց մեծագույն արդյունքը եղավ հայ գրերի գյուտը և հայերենով գրականության ստեղծումը: ԿԱՀ-ի հսկողությամբ ու տնօրինությամբ (պետության նյութական ու բարոյական աջակցությամբ) կյանքի կոչվեցին ուսումնագիտա-կան և մշակութային մի շարք ձեռնարկումներ, բացվեցին հայատառ ուսուցմամբ դպրոցներ, դրվեց հայատառ ազգային դպրության հիմքը, գրվեցին մատյաններ, մշակվեց գիտա-փիլիսոփայական տերմինաբանություն, թարգմանվեցին Աստվածաշունչը և անտիկ ու քրիստոնեական գրականության բազմաթիվ հուշարձաններ, աճեց ազգային կարող ու նվիրված մտավորականություն ևն: Սակայն երկրի քաղ. կյանքը V դ. առաջին քառորդից հետո սկսեց կրկին վատթարանալ: ԿԱՀ, Մահակ և Պարթևի (388—439) գլխավորությամբ, շատ ջանք թափեց հայ պետականությունը պահպանելու, երկիրը հայ թագավորի, թեկուզ՝ կիսանկախ իշխանության տակ թողնելու, նախարարների կենտրոնախույս նկրտումները զսպելու համար: Սակայն չկարողացավ իր նպատակն իրագործել, և հայ Արշակունյաց թագավորությունն իսպառ վերացավ (428) նաև պարսկ. մասում: Աահակ Պարթևը զրկվեց ազզային-հասարակական ու քաղ. հարցերով զբաղվելու իրավունքից, նշանակվեցին հակաթոռ (առաջին անգամ Հայոց եկեղեցու պատմության մեջ) կաթողիկոսներ՝ ԿԱՀ-ի ազգայինքաղաքական գործունեությունը սահմանափակելու համար: Բայց կարճ ժամանակում ԿԱՀ կարողացավ վերականգնեք հր դիրքերը և հայ պետականության բացակայության պայմաններում դարձավ հայ նախարարություններին միավորող կենտրոն, ազգային հավաքականությունը ներկայացնող հաստատություն: V դ. երկրորդ կեսին պարսկ. գերիշխանության դեմ ծայր առած հայ ազատագրական բացահայտ պայքարին ու պատերազմներին ԿԱՀ, Հովսեփ և Վայոցձորցի (440—452), Գյուտ և Արահեզացի (461—478) և Հովհաննես և Մանդակունի (478—490) կաթողիկոսների գլխավորությամբ, ցույց է տվել ղեկավար մասնակցություն: Հետագա դարերում գլխավորել է Հայոց եկեղեցու պայքարը դավանաբանական վեճերի ընթացքում: Հիմնական վեճը (V—XIV դդ.) երկաբնակության (տես Երկաբնակներ) կամ քաղկեդոնականության հարցն էր, որի գլխավոր նպատակը Բյուզանդիայի գերիշխանությունը քրիստոնյա մյուս ժողովուրդների վրա տարածելն էր: Գիտակցելով դրանից բխող հետևանքները՝ ԿԱՀ պայքարում էր Քաղկեդոնի ժողովի (8.10. 451) որոշումների դեմ: Ընդունելով Բյուզանդիայի ճնշմամբ բանաձևված դավանանքից տարբեր՝ միաբնակության (տես Միաբնակներ) դավանանք՝ ԿԱՀ անջրպետել է Հայոց եկեղեցին օտար ազդեցության ու ենթակայության վտանգից և սատար կանգնել հայ ժողովրդի անկախությանն ու ինքնապահպանմանը: Պայքարը կանոնականացնելու և արդյունքի հասնելու համար ԿԱՀ գումարել է եկեղեցական ընդհանուր ժողովներ (506, 554, 645, 726 ևն)՝ ավելի հստակ ու որոշակի ճշգրտելով Հայոց եկեղեցու դավանանքն ու դիրքորոշումը: Ազգային-եկեղեցական նույն դիրքերից ԿԱՀ զուգահեռաբար պայքար է մղել նաև նեստորականության դեմ: Միաժամանակ անզիջում և անողոք է եղել աղանդավորական շարժումների դեմ մղած պայքարում, գրչով ու սրով մասնակցել է դրանց ճնշմանը: Իբրև եկեղեցու բարձրագույն իշխանություն՝ ԿԱՀ պաշտպանել է տիրող դասակարգերի շահերը: Պատմական պայմանների թելադրանքով ԿԱՀ-ի աթոռանիստը հաճախ տեղափոխվել է երկրի քաղ. համապատասխան կենտրոնը կամ նրան մոտիկ: Վաղարշապատից հետո ԿԱՀ հաջորդաբար հաստատվել է Դվինում (484—931), Աղթամարում (931—944), Արգինայում 944—992), Անիում (992—1065): Բագրատունյաց թագավորության անկումից (1045) հետո, երբ Անին անցավ Բյուզանդիային, վերջինս Խաչիկ Բ Անեցու մահից (1065) հետո թուր չտվեց ԿԱՀ-ի աթոռի գոյատևումը Անիում, որպեսզի պետ. իշխանությունը կորցրած հայ ժողովուրդը զրկվի նաև հոգևոր-եկեղեցական իշխանությունից: Սակայն, Կիլիկիայում հայկ. իշխանությունների առաջացման ու հզորացման շնորհիվ, վերականգնվեց նաե ԿԱՀ: Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը 1066-ին աթոռանիստ դարձրեց Կիլիկիայի սահմաններին մոտ գտնվող Ծամնղա-վը (փոքր Հայք): Ավելի ուշ աթոռանիստը փոխադրվեց նախ՝ Շուղրի (Քեսունի գավառում) Սև լեռ ան Կարմիր վանքը (1105—1116), ապա՝ Ծովք (1116—1147), այնուհետև՝ Հոոմկլա (1147— 1292) և, վերջապես, Սիս (1293—1441): Կիլիկյան հայկ. պետության սահմաններում եղած տարիներին ԿԱՀ-ի գործունեությունը դրսևորվում է հայ ժողովրդիներքին (հոգևոր, դպրության, կրթության, մշակույթի) և արտաքին (քաղաքական-միջպետական ու դավանական-միջեկեղեցական հարաբերությունների) կյանքիոլորտներում: Սկզբում հայ-քաղկեդոնական, ապա նաև հայ-կաթոլիկ՝ արտաքնապես քաղ. հիմքից ու պատճառներից անկախ թվացող ծիսադավանաբանական խնդիրների շուրջն ընթացող հարատև վեճերն ու բանակցությունները ԿԱՀ-իգործունեության մեջ չափազանց մեծ ու կարևոր տեղ էին գրավում: Թեև որոշառիթներով ԿԱՀ-ի գահակալներից ոմանքփոքր-ինչ նահանջեցին Հայոց եկեղեցու ավանդական ծիսադավանաբանական դիրքերից, հուսալով, թե այդպիսով կկարողանան շահել Բյուզանդիայի կամ կաթոլիկ Եվրոպայի քաղ. համակրանքն ու աջակցությունր, բայց ԿԱՀ կարողացավ այդ դժվարին պայքարում անաղարտ պահել հայադավանությունը և Հայոց եկեղեցու ամբողջական անկախությունը: Կիլիկիայի Հայկական թագավորության անկումից (1375) հետո հրամայական պահանջ էր դարձել ԿԱՀ-ի աթոռանիստի տեղափոխումը մայր հայրենիքի քաղաքականապես ու տնտեսապես ապահով վայրերից մեկը: XV դ. առաջին կեսին համեմատաբար բարվոք վիճակում էր գտնվում Այրարատը, ուստի, հայ հոգևոր ու աշխարհիկ գործիչները որոշեցին ԿԱՀ-ի աթոռանիստը փոխադրել այստեղ: 1441-ի Վաղարշապատի ազգային ժողովը (տես Էջմիածնի ազգային ժողով 1441) ԿԱՀ վերահաստատեց Էջմիածնում, որտեղ և գտնվում է առ այսօր: Դա պատմա-քաղաքական կարևոր իրադարձություն էր հայ ժողովրդի ազգային և եկեղեցական կյանքում: Թեպետ Հայաստանում կարակոյունլուների, ակ-կոյունլուների, հետագայում նաև Պարսկաստանի ու Թուրքիայի երկարատև տիրապետության ժամանակ ԿԱՀ աննպաստ ու անօգնական վիճակում է եղել, այնուամենայնիվ, կարողացել է գոյատևել: Միայն XVII դ. առաջին քառորդից հետո ԿԱՀ մտավ տնտ., քաղ. ու մշակութային նոր հունի մեջ: Մովսես Գ Տաթևացի (1629—32), փիլիպոս և Աղբակեցի (1632—55), Հակոբ Դ Ջուղայեցի (1655—80) կաթողիկոսների ջանքերով վերականգնվում է Էջմիածնի տնտեսությունը, վանականմիաբանական կյանքը, հիմք ստեղծվում ազգային-եկնղեցական, մշակութային ու կրթական արդյունավետ գործունեության համար: Հիմնվում են մի շարք դպրոցներ՝ Սյունիքում, Էջմիածնում, Վանա լճի Աղթամար, Լիմ և Կտուց կղզիներում, Բաղեշի Ամիրդոլու վանքում, Նոր Ջուղայում և այլուր: Ասպարեզ են գալիս բանիմաց եկեղեցական ու մշակութային գործիչներ, գրվում գիտական, փիլիսոփայական, գրական արժեքավոր երկեր, ընդօրինակվում ձեռագիր մատյաններ, տպագրվում գրքեր: XVII— XIX դդ. ԿԱՀ եռանդուն մասնակցել է հայ ազատագրական պայքարին, նպաստել հայ-ռուսական հարաբերությունների, հայ ժողո-վըրդի ռուս, կողմնորոշման զարգացմանն ու ամրապնդմանը, Արևելյան Հայաստանը պարսից լծից ազատագրելու և Ռուսաստանին միացնելու (1828) գործին: Այնուհետև կազմակերպել, հովանավորել ու ղեկավարել է ազգայինհասարակական, քաղ., կրոնա-եկեղեցական, գիտա-մշակութային, ուսումնա-կրթական բազմաթիվ ձեռնարկումներ ու հաստատություններ Հայաստանում և հայ գաղթավայրերում: ԿԱՀ հիմնականում համակրանքով է վերաբերվել XIX դ. վերջի—XX դ. սկզբի հայ ազգային-ազատագրական շարժումներին: 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և հետագա տարիներին, հասարակական կազմակերպությունների հետ մեկտեղ, ԿԱՀ օգնել է բազմահազար աղետյալների: Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց (1920) հետո, պետությունից եկեղեցու անջատումով փոխվեցին ԿԱՀ-ի դերն ու իրավունքները: ԿԱՀ-ի իրավասությանն է մնացել Սովետական Միությունում գտնվող հայ հավատացյալների հոգևոր-եկեղեցական սպասարկումը: ԿԱՀ շարունակում է պահպանել իր ազգային-հասարակական դերն ու իրավասությունները սփյուռքի հայության կյանքում, իր նպաստն է բերում խաղաղության, ժողովուրդների եղբայրության ու համերաշխության, ցրված հայ բեկորների ազգապահպանման, Սովետական Հայաստանի հետ նրանց սերտորեն կապելու գործին և հայրենասիրական այլ ձեռնարկումների: Այժմ (1979) ԿԱՀ-ի «ի հոգևորս» ենթակայության ներքո են գտնվում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմականորեն կազմավորված երեք մասնավոր նվիրապետական աթոռները՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսական Աթոռը (Անթիլիաս՝ Լիբանան), Երոաաղեմի Հայոց Պատրիարքական Աթոռը և Թուրքիայի Հայոց Պատրիարքական Աթոռը (Ստամ-բուլ): ՍՍՀՄ-ում և սփյուռքում ԿԱՀ-ի հոգևոր-վարչական իրավասությանն են ենթակա 30 առաջնորդություն (եկեղեցական թեմեր, հայրապետական պատվիրակություններ, փոխանորդություններ, տեսչություններ, հովվություններ ևն). Արարատյան-հայրապետական (կենտրոնը՝ Երևան), Շիրակի (Լենինական), Վրաստաևի (Թբիլիսի), Ադրբեջանի (Բաքու), Նոր Նախիջևանի և Ռուսաստանի (Մոսկվա), Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրտնի (Թեհրան), Իրաքի (Բաղդադ), Հնդկաստանի (Կալ-կաթա), Ավստրալիայի և Նոր Զելանդիայի (Սիդնեյ), Եգիպտոսի (կահիրե), Սուդանի (Խարտում), Եթովպիայի (Ադիս Աբեբա), Հունաստանի (Աթենք), Բուլղարիայի (Սոֆիա), Ռումինիայի (Բուխարեստ), Շվեյցարիայի (Ժնև), Ավստրիայի (Վիեննա), Արևմտյան Եվրոպայի (փարիզ), Մարսիլիայի (Մարսել), Լիոնի (Լիոն), Արևմտյան Գերմանիայի (Մյունխեն), Իտալիայի (Միլան), Լոնդոնի (Լոնդոն), Մանչեստրի (Մանչեստր), Կանադայի (Մոնրեալ), ԱՄՆ-ի արլ. (Նյու Յորք), ԱՄՆ-ի արմ. (Լոս Անջելես) և Հարավային Ամերիկայի (Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Չիլի, Վենեսուելա, կենտրոնը՝ Բուենոս Այրես): ԿԱՀ ունի նաև հովվություններ (կամ՝ հոգևոր հովիվներ) Լիբանանում ու Սիրիայում և վեց վանահայրություն (Ս. Գեղարդի, Ի-որ Վիրապի, Եղեգնաձորի Մ. Խաչի, Ա. Հռիփսիմեի, Ս. Գայանեի և Ս. Շողակաթի) ՀՍՍՀ-ում: ԿԱՀ-ին ենթակա է Սուրբ Էջմիածնի միաբանությունը: ԿԱՀ ունի նաև միջեկեղեցական հարաբերությունների բաժին, Հայոց եկեղեցու ներկայացուցիչներ՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենտրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ: Ցանկ Հայոց կաթողիկոսների
Հայոց ավանդական 10 հայրապտերը.
Թադեոս Առաքյալ—43— 66, Բարդուղիմեոս Առաքյալ—60—68, Զաքարիա—68—72, Զեմենտոս—72—76, Ատրնեոսեհ—77—92, Մուշե—93—123, Շահեն-124—150, Շավարշ-151— 171, Ղևոնդիոս—172—190, Մեհրուժան—240—270: Ամենայն Հայոց 130 կաթողիկոսները.
Գրիգոր Ա Լուսավորիչ (Պարթև)—302—325, Արիստակես և Պարթև—325—333, Վրթանես Ա Պարթև— 333— 341, Հուսիկ Ա Պարթև-341—347, Փառեն Ա Աշտիշատցի-348-352, Ներսես Ա Մեծ (Պարթև)—353—373. Շահակ Ա Մանազկերտցի—373—377, Զտվեն Ա Մանազկերտցի—377—381, Ասպուրակես Ա Մանազկերտցի—381—386, Սահակ Ա Պարթև— 388-439, Հովսեփ Ա Վայոցձորցի (Հողոցիմցի)—440—452, Մելիտե Ա Մանազկերտցի—452-456, Մովսես Ա Մանազկերտցի—456-461, Գյուտ Ա Արահեգացի (Ոթմսեցի)—461—478, Հովհաննես (Հովհան) Ա Մանդակունի—478-490, թաբգեն Ա Ոթմսեցի—490— 516, Սամվել Ա Արծկեցի—516—526, Մուշե Ա Այլաբեոցի— 526—534, Սահակ Բ Ուղկեցի—534—539, Քրիստալիոր Ա Տիրաոինջցի— 539— 545, Ղևոնդ Ա Եռաստացի— 545 548, Ներսես Բ Բագրնանդցի—548— 557, Հովհաննես Բ Գաբեղենցի (Գաբեղյան)557-574, Մովսես Բ Եղիվարդեցի—574—604, Աբրահամ Ա Աղբաթանեցի—607—615, Կոմիտաս Ա Աղցեցի—615—628, Քրիստափոր Բ Ապահունեցի (Սպահանի)—628—630, Եզր Ա փառաժնակերտցի-630— 641, Ներսես Գ Տայեցի (Իշխանցի, Շինող)—641—661, Անաստաս Ա Ակոոեցի— 661— 667, Իսրայել Ա Ոթմսեցի—667—677, Սահակ Գ Ձորաիորցի— 677— 703, Եղիա Ա Արճիշեցի— 703— 717, Հովհաննես (Հովհան) Գ Օձնեցի-717— 728, Գավիթ Ա Արամ Ոնեցի—728-741, Տրդատ Ա Ոթմսեցի— 741—764, Տրդտտ Բ Դասնավորեցի-764—767, Սիոն Ա Բավոնեցի—767—775, Եսայի Ա Եղիպատրուշեցի— 775— 788, Ստեփանոս Ա Դվնեցի—788—790, Հովար Ա Դվնեցի—790—791, Սողոմոն Ա Գառնեցի—791—792, Գկորգ Ա Բյուրականցի—792-795, Հովսնփ Բ Փարպեցի—795—806, Դավիթ Բ Կակաղեցի—806—833, Հովհաննես Դ Ովայեցի—833—855, Զաքարիա Ա Ձագեցի-855-876, Գևորգ Բ Գառնեցի—877—897, Մաշտոց Ա Եղիվարդեցի—897—898, Հովհաննես և Դրասխանակերտցի—898—929, Ստեփանոս Բ Ռշտունեցի (Ռշտունի)—929— 930, Թեոդոոոս Ա Ռշտունեցհ (Ռշտունի)— 930-941, Եղիշե Ա Ռշտունեցի (Ռշտունի)—941—946, Անանհա Ա Մոկացհ—946-968, Վահան Ա Սյունեցի (Սյունի)—968—969, Ստեփանոս Գ Սևանցի—969—972, Խաչիկ Ա Արշարունեցի (Արշարունի)—973— 992, Սարգիս Ա Սևանցի—992—1019, Պետրոս Ա Գետադարձ-1019-58, Խաչիկ Բ Անեցի—1058— 65, Գրիգոր Բ Վկայասեր—1066—1105, Բարսեղ Ա Անեցի—1105—13, Գրիգոր Գ Պահլավունի— 1113— 66, Ննրսես Դ Կլայեցի (Շնորհալի)—1166-73, Գրիգոր Դ Տղա—1173—93, ԳրիգորևՔարավեժ—1193—94, Գրիգոր Ջ Ապիրատ— 1194-1203, Հովհաննես Ջ Սսեցի—1203— 2 1, Կոստանդին Ա Բարձրրերղցի—1221—67, Հակոբ Ակլայեցի—1268— 86, Կոստանդին Բ Կատակեցի—1286—89, Ստեփանոս Դ Հոոմկլայեցի 1290-93, Գրիգոր է Անավարզեցի—1293-1307, Կոստանոին Գ Կեսարացի— 1307-22, Կոստանղին Դ Լամբրոնացի—1323-26, Հակոբ Բ Անավարգեցի—1327—41 Ա 1355-59, Մխիթար Ա Գոներցի—1341—55, Մեսրոպ Ա Արտազեցի—1359— 72, Կոստանդին և Սսեցի-1372—74, Պողոս Ա Ասեցի— 1374-82, Թհողորոս Բ Կիլիկեցի—1382— 92, Կարասյետ Ա Կեղէցի—1392—1404, Հակոբ Գ Սսեցի—1404—11, Գրիգոր Ը Խանձողատ— 1411-18, Պողոս Բ Գառնեցի—1418—30, Կոստանդին Զ Վահկացի—1430—39, Գրիգոր Թ Մոասյբեկյասց—1439—41, Կիրակոս Ա Վիրապեցի—1441—43, Գրիգոր Ժ Ջալալբեկյանց—1443—65, Արիստակես Բ Աթոռակալ—1465— 1469, Սարգիս Բ Աշատար—1469—74, Հովհաննես է Աջակիր—1474—84, Սարգիս Գ Մյուսայլ 1484-1515, Ջաքարիա Բ Վաղարշապատցի—1515—20, Սարգիս Դ Վրաստանցի—1520—36, Գրիգոր ԺԱ Բյոլգանոացի— 1536—45, Ստեփանոս և Սալամաստեցի—1545— 1567, Միքայել Ա Աեբաստացի—1567— 76, Գրիգոր ԺԲ Վաղարշապատցի—1576— 90, Գավիթ Դ Վաղարշապատցի—1590—1629, Մովսես Գ Տաթնացի—1629—32, փիլիպոս Ա Աղբակեցի—1632—55, Հակոբ Դ Ջուղայեցի— 1655-80, Եղիազար Ա Այնթափցի—1 681—91, Նահապետ Ա Եդեսացի—1691—1705, Ալեքսանդր Ա Ջուղայեցի—1706—14, Աստվածատուր Ա Համադանցի—1715—25, Կարասյետ Բ Ուլնեցի—1726—29, Աբրահամ Բ խոշաբեցի— 1530-34, Աբրահամ Գ Կրետացի—1734—37, Ղազար Ա Ջահկեցի—1737—51, Մինաս Ա Սկսեցի—1751—53, Աղեքսաեդր Բ Բյուզանդացի—1753—55, Հակոբ և Շամախեցի—1759-63, Սիմեոն Ա Երեանցի—1763— 80, Ղուկաս Ա Կարնեցի—1780— 99, Դավիթ Ե Էննգեթցի (Ղորղանյան)—1801—07, Դանիել Ա Սուրմառեցի—1807—08, Եփրեմ Ա Ձորագեղցի-1809—30, Հովհաննես Ը Կարբեցի—1831-42, Ներսես Ե Աշտարակեցի—1843—1657, Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցի (Չուհաճյան)1858—65, Գևորգ Դ կոստանդնուպոլսեցի (Բհրեստեճյան)—1866— 82, Սակար Ա Թեղուտցի—1885— 91, Մկրտիչ Ա Վանեցի (Խրիմյան Հայրիկ)—1892—1907, Մատթեոս Բ Կոստանոնուպոլսեցի (իզմրլյան)—1908—10, Գեորգ և Տփղիսեցի (Սուրենյանց)—1911—30, խորեն Ա Մուրադբեգյան (Տփղիսեցի)—1932— 1938, Գեորգ Ջ Չորեքչյան (Նոր Նախիշնանցի)—1945— 54, Վազգեն Ա Պալճյան (Բուխարեսացի)—1955-ից:
Գրկ. Ագաթանգեղոս, Պատմութիւն Հայոց, Տփղիս, 1909: Մովսես Խորնացի, Պատմություն Հայոց, Ե., 1968: Մուրատյանց Մ., Պատմութիւն Հայաստանեայց Առաքելական Սուրբ եկեղեցւոյ, Երուսաղեմ, 1872: Օրմանյան Մ., Հայոց եկեղեցին և իր պատմությունը, ԿՊ, 1913: Նույնի, Ազգապատում, մաս 1—3, ԿՊ—Երուսաղեմ, 1912— 27: Նույնի, Աթոռ Հայաստանյայց, Էջմիածին, 1972: Զամինյան Ա., Հայոց եկեղեցու պատմություն, մաս 1—2, Նոր Նախիջևան, 1908—09: Տևր-Մկրտչյան Կ., Հայոց հկեղնցվո պատմություն, մաս 1, Վաղ-պատ, 1908: Պոտուրյան Մ., Հայ կաթողիկոսություն, «Բազմավեպ», 1902, 12, 1903, 3, 1906, 9:
