Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ (ԿՄՏԿ)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ (ԿՄՏԿ), Կաթողիկոսություն փոքր Հայոց, Հայրապետություն Մեծին Կիլիկիո, Եպիսկոպոսապետություն Տանն Կիլիկիո, Սսի կաթողիկոսություն, Անթիլիասի կաթողիկոսություն, Հայաստանյաց Առաքելական Եկեղեցու մասնավոր նվիրապետական աթոռը: Հոգևոր նշանակությամբ և եկեդեցա-վարչական ընդգրկումով (տարածքային-թեմական առումով ու իրավասությամբ) երկրորդային է Հայոց Հայրապետության Մայր Աթոռ Ա. Էջմիածնի նկատմամբ: «Ի հոգևորս» ենթակա է վերջինիս (տես Կաթողիկոսություն Ամենայն Հայոց): Հիմնադրվել է 1446-ին, Կիլիկիայի Սիս քաղաքում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսության նախկին նստավայրում: Հիմնադիրը և առաջին կաթողիկոսն է կարապետ և Եվդոկացին, որն ունեցել է Ամենայն Հայոց կաթողիկոսության հավակնություն և պայքարել Էջմիածնի Հայոց կաթողիկոսության դեմ՝ չճանաչելով նրա գերագահությունը: Սակայն պայքարն աստիճանաբար մեղմացել է, և Սւոեփանոս Ա Սարաձորցու մահից (1488) հետո՝ գրեթե դադարել: Թեև XVI դ. սկզբին սուլթան Ս ուլեյման 1 (1520—60) գրավել և Օսմանյան կայսրության նահանգի էր վերածել Կիլիկիան, այնուամենայնիվ, մինչև XIX դ. կեսը այն միշտ ենթակա է եղել տարբեր ցեղերի խժդժություններին: Հաճախ գրավվել ու ավերվել է նաև Սիսը, հարստահարության ենթարկվել նրա կաթողիկոսարանը: ԿՄՏԿ գահակալներից շատերս ստիպված (սկսած Հովհաննես Բ Թլկուրանցուց, 1489—1525) երկրորդ աթոռանիստ են դարձրել Հալեպը, Ադանան, երբեմն էլ՝ մնացել թափառական: Քաղ. ու տնտ. անձուկ վիճակից ելք գտնելու հույսով ԿՄՏԿ աթոռակալներից ոմանք Խաչատուր Բ Երաժիշտ (1560—84), Ագարիա և Ջուղայեցի (տես Ազարիա Ջուղայեցի, 1584—1601) և այլք միամիտ դիմումներ են արել Եվրոպա, հատկապես Հռոմի պապերին և հռոմ. եկեղեցուն ծիսակատարողական որոշ զիջումներ անելու խոստումով, փորձել շահել նրանց հովանավորությունն ու աջակցությունը: ԿՄՏԿ և աթոռանիստ Սիսը դարձել են սսականության կենտրոն (Կ. Պոլսի հետ): Այնուամենայնիվ, ԿՄՏԿ կարողացել է պահպանեք Հայոց ավանդույթները և նպաստել Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ինքնուրույնությանն ու անկախությանը: Այդ գործում հատկապես աչքի են ընկել Մչաաահւաններն իրենց ավանդապահությամբ ու մշտական ժխտական վերաբերմունքով լատինամետության բոլոր դրսևորումների դեմ: 1733—1865-ին շարունակաբար տիրելով ԿՄՏԿ աթոռը՝ նրանք վերջ են դրել աթոռակալական կռիվներին: Ղուկաս Ա Աջապահյան (1733-37), Միքայել և Աջապահյան (1737—58), Կիրակոս Ա Աջապահյան (1797—1822) կաթողիկոսներն զբաղվել են շինարարական, թեմական, վարչական ու հոգևոր-մշակութային հարցերով: Այդ համեմատական հանգիստը խաթարվել է XIX դ. 1-ին կեսին Կիլիկիայում նոր թափով սկսված չափան-օղլու և ղոզանօղլու ցեղերի ասպատակությունների պատճառով: Երկիրը և ԿՄՏԿ մատնվել են ծայրաստիճան քայքայման: Դրությունը չփոխվեց նաև 1865-ից հետո, երբ թուրք, իշխանությունները վերջ դրեցին երկրամասում զանազան ցեղերի տիրապետությանը և հաստատեցին իրենց վարչակարգը: Կիլիկիայի և ԿՄՏԿ-ի դրությունը էլ ավելի ծանրացավ XX դ. սկգբին: Ադանայի դեպքերի (տես Ադանայի կոտորած 1909), ապա Ա 1915-ի Մեծ եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանի ու Թուրքիայի հայաշատ այլ վայրերի նման, Կիլիկիան նույնպես դատարկվեց (հիմնականում 1920—22-ին) հայերից: Նրանց վերջին բեկորների հետ Սառակ Բ խաաայանը թողեց Կիլիկիան՝ բռնելով տարագրության ուղին: 1921-ի դեկտեմբերից Սիսը դադարեց ԿՄՏԿ աթոռանիստ լինելուց, իսկ 1922-ի սկզբիս կաթողիկոսարանը մատնվեց ավերի ու թալանի: 1922—30-ին ԿՄՏԿ, Շրուսաղեմի հայոց պատրիարքության, հայկ. զանազան միությունների ու կազմակերպությունների, ինչպեսևառանձին գործիչների նյութական ու բարոյական օգնությամբ, զգալի աշխատանք է կատարել կոտորածներից փրկված ու Սիրիայում, Լիբանանում, Կիպրոսում ապաստանած հայությանը համախմբելու, հազարավոր որբերին խնամելու, որբանոցներ ու վարժարաններ բացելու համար: ԿՄՏԿ-ի կյանքում նոր շրջան է սկսվել 1930-ի հուլիսից, երբ աթոռանիստ է դարձել Լիբանանի Մսթի-էիաս գյուղը: Սահակ Բ Խապայանի, աթոռակից կաթողիկոս Բ. Ա. Կյ ուլեսեր-յանի և այլոց ջանքերով վերակազմվել է կաթողիկոսարանը, հիմնվել տպարան, դպրեվանք (1930), կազմակերպվել նոր թեմեր, հրատարակվել (1932-ից) կաթողիկոսարանի «Հասկ» պաշտոնական պարբերականը ևն: Հոգևոր-մշակութային կյանքի զարգացումը շարունակվել է նաև հետագայում, հատկապես Գարեգին Ա Հովսեփյանի (1943—1952) օրոք: Այժմ (1979) ԿՄՏԿ ունի հոգևոր ճեմարան, դպրոց, մշակութային ու մարզական ակումբներ ևն: ԿՄՏԿ-ին են ենթակա Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հայոց թեմերը: 1902—56-ին ԿՄՏԿ գործել է Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսության ճանաչման և նրա հետ համերաշխության սկզբունքով: Սակայն 1956-ից ի վեր ԿՄՏԿ դաշնակցության ազդեցությամբ վարում է Հայոց եկեղեցու պառակտման վնասակար գիծ, հավակնում է դառնալ Ամենայն Հայոց կաթողիկոսության հակաթոռը սփյուռքում և ամեն կերպ ձգտում է իր հոգևոր-վարչական իրավասությանր ենթարկել արտասահմանի հայ եկեղեցական թեմերը: ԿՄՏԿ կաթողիկոսների անվանացանկը

(վերանայված)

Կարապեա Ա Եվդոկացի— 1446— 77, Ստեփանոս Ա Սարաձորցի—1477— 88, Հովհաննես Ա Անտիոքցի—1488— 89, Հովհաննես Բ Թլկուրանցի—1489— 1525, Հովհաննես Գ Քիլիսցի (Կայծակն, Կայծառ)—1525—39, Սիմեոն Ա Զեթունցի—1539—45, Ղազար Ա Ջեթունցի—1545— 47, Թորոս Ա Սսեցի (Մայսենց)—1548— 50, Խաչատուր Ա Չորիկ— 1551— 60, Խաչատուր Բ Զեթունցի (Խաչիկ Ուլննցի, Երաժիշտ)—1560—84, Ազարիա Ա Տուղայեցի—1584—1601, Հովհաննես Դ Այնթափցի (Անթեպցի)—1601—21, Մինաս Ա Ասեցի (Կարնեցի, Քացախ)—1621—32, Աիմեոն Բ Սեբաստացի—1633— 48, Ներսես Ա Սեբաստացի—1648—54, Թորոս Բ Սեբաստացի— 1655— 57, Խաչատուր Դ Գալլատացի (Մինտեր-ճի, Մինտերճյան)—1657—74, Սահակ Ա Քիլիսցի (Մեյխանեճի, Մեյխանեճյան)—1674— 1686, Գրիգոր Ա Ադանացի (Պիծակն. P. Կյալհսերյանի ցանկում՝ Գրիգոր Բ Ատանացի)— 1686— 93, Աստվածատուր Ա Սասունցի (Նարին)—1693—94, Մատթեոս Ա Կեսարացի (Սարի)1694—1705, Հովհաննես Ա Հաճընցի—1705— 21, Գրիգոր Բ Կեսարացի (Ուղուրլու, Ուղուրլյան. Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Գ Կեսարացի)—1721—29, Հովհաննես Զ Հաճնցի (Տեր-Ադամ)—1729—33, Ղուկաս Ա Աջապահյան (Աջպահ, Աջպան, Սսեցի)—1733—37, Միքայել Ա Աջապահյան (Ասե-ցի)—1737—58, Գաբրիել Ա Աջապահյան (Սսեցի)1758—70, Եփրեմ Ա Աջապահյան (Սսեցի)—1771—84, Թեոդորոս Ա Աշապահյան (Ասեցի, այլ ցանկերում՝ Թորոս Գ Ասեցի Աջապահյան)—1784—96, Կիրակոս Ա Աջապահյան (Ասեցի, Մեծն, Մեծագործ)—1797— 1822, Եփրեմ Բ Աջապահյան (Ասեցի, Տհր-Մանվելյան)1823— 31, Միքայել Բ Աջապահյան (Ասեցի, Ղուկասյան) 1832—55, Կիրակոս Բ Աջապահյան (Ասեցի)— 1855—65, Մկրտիչ Ա Քեֆսիզյաե (Մարաշցի)—1871—94, Սահակ Բ Խապայան (Եղեգցի)—1902—39, Պետրոս Ա Սարաճյան—1940, Գարհգին Ա Հովսեփյան—1943— 52, Զարեհ Ա Փայասլյան—1956— 63, Խորեն Ա Բարոյան—1963-ից (39-րդ գահակալը):

Գրկ. Թովմա Մեծոփեցի, Յիշատակարան, Թիֆլիս, 1892: Օրմանյան Մ., Ազգապատում, մաս 2—3, ԿՊ—Երոաաղեմ, 1914— 27: Կյուլեսերյան Բ., Պատմություն Կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: