ՀՍՀ/ԿԱԹՍԱՅԱԴԻՐՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՍԱՅԱԴԻՐՏ, կաթսայական ագրեգատի (շոգեգեներատորի) տաքացման մակերևույթների և ջերմափոխանակիչ այլ ապարատների խողովակների ներքին պատերի կարծր նստվածք, որն առաջանում է տարբեր աղեր պարունակող ջրի տաքացման կամ եռման հետևանքով: Կ-ի առկայությունը խիստ վատացնում է ջերմափոխանակման պրոցեսը և կարող է շոգեկաթսայի գոլորշածին և ջերմատաքացուցչային մակերևույթներում առաջացնել մետաղի գերտաքացում: Ըստ քիմ. բաղադրության Կ. բաժանվում է երեք հիմնական խմբի՝ հողալկալիական (կարբոնատային, սուլֆատային, սիլիկատային, ֆոսֆատային), երկաթային (երկաթօքսի-դային, երկաթֆոսֆաաային և երկաթսի-էիկատային), պղնձային (մետաղական պղինձ և դրա օքսիդները): Կ-ի առաջացումը կարելի է կանխել ջուրը նախապես քիմ. մշակման ենթարկելով: Կ. հեռացնում են մեխանիկական կամ քիմ. միջոցներով:
