ՀՍՀ/ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԹՍԱՅԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔ, ագրեգատների և սարքերի համալիր, որն ապահովում է տաք ջրի կամ գոլորշու ստացումը վառելիքի այրմամբ: Բաղկացած է կաթսայական ագրեգատից և օժանդակ սարքավորումներից (ծխաքաշեր, օդափոխիչներ, փոշի պատրաստող կայանքներ, մոխիրը որսողևհեռացնող սարքեր, սնուցիչ պոմպեր ևն): Հզոր Կ. տ-ները զբաղեցնում են հազարավոր մ³ ծավալ, այրում մինչև 600 տ ժ վառելիք, արտադրում մինչև 4 հզ. տ ժ գոլորշի: Տես նաև Շոգեկաթսա, Շոգեգեներատոր:
