Jump to content

ՀՍՀ/ԿԱԹՍԱ-ՈՒՏԻԼԻԶԱՏՈՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԹՍԱ-ՈՒՏԻԼԻԶԱՏՈՐ, սեփական հնոց չունեցող շոգեկաթսա, որը տաքացվում է արդյունաբերական կամ էներգետիկ որևէ տեղակայանքի հեռացող գազերով: Ջրատաքացման Կ-ու-ները, սովորաբար, կոչվում են ուտիլիզացիոն էկոսոմայզերներ կամ ջեռուցիչներ: Առավել տարածված են բազմապատիկ ստիպողական շրջապտույտով ջրախողովակային Կ-ու-ները: Կ-ու. մտնող գազերի ջերմաստիճանը տատանվում է 350—400 Շ-ից մինչև 900—1500°C: Կ-ու-ները հիմնականում կիրառվում են քիմ., նավթի, սննդի, տեքստիլ արդյունաբերությունում: