ՀՍՀ/ԿԱԹՎԱԾ
ԿԱԹՎԱԾ, ապոպլեքսիա (հուն.— շշմեցնել հարվածով), ինսուլտ (ուշ լատ. insultus—նոպա, լատ. insulto—ցատկել), կենտրոնական նյարդային համակարգի գործունեության հանկարծակի դադարում, որը պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներով, արյունազեղումներով, անոթների թրոմբոզով և էմբոլիայով: Պատճառներն են՝ հիպերտոնիկ հիվանդությունը, աթերոսկլերոզը կամ դրանց զուգակցումները: Հաճախ Կ. առաջանում է սրտի ախտահարումների, ռևմատիզմի, երբեմն՝ արյան հիվանդությունների դեպքում: Տարբերում են արյունազեղային (հեմոռագիկ) Կ. և սակավարյունային (իշեմիկ) Կ.: Արյունազեղային Կ. պայմանավորված է ուղեղի արյունազեղումներով, հաճախ առաջանում է հիպերտոնիկ հիվանդության ժամանակ: Հիմնական պատճառները հուզումներն են և Ֆիզիկական գերլարվածությունը: Առհոսող արյունը մասամբ քայքայում է կամ ճնշում շրջակա նյարդային հյուսվածքը և առաջացնում ուղեղի այտուց: Վերջինս ուղեկցվում էծանր ընդհանուր երևույթներով, գիտակցության կորուստ, շնչառության և սրտիգործունեության խանգարումներ, փսխումներ են: Հիվանդի դեմքը դառնում է գորշկարմիր: Նկատվում են տարբեր բնույթի ջղաձգություններ. Զարգանում են գլխուղեղի օջախային ախտահարման ախտանշաններ՝ ծայրանդամների լուծանք, զգայնության, խոսքի խանգարումներ: Սակավարյունային Կ. բնորոշվում է գլխուղեղի հյուսվածքի կակղումով (գլխուղեղի ինֆարկտ): Զարգանում է գլխուղեղիարյան անոթների խցանման (աթերոսկլերոզային թմբիկով, թրոմբով կամ էմբոլով), երբեմն՝ սեղմման (սպազմ) դեպքում: Ախտահարված անոթի շրջանում գլխուղեղի հյուսվածքը դադարում է թթվածնով և սննդանյութերով հարուստ արյուն ստանալ, մահանում է և կակղում: Որոշ դեպքերում սակավարյունային Կ. կարող է առաջանալ նաև գլխուղեղի գլխավոր խոշոր անոթների (օրինակ՝ քնային և ողնաշարային զարկերակներ) աթերոսկլերոզի, ինչպես նաև նյարդային համակարգի և նյութափոխանակության խանգարումների դեպքում: Նպաստող գործոններ են սրտիգործունեության թուլացումը, զարկերակային արյան ճնշման անկումը, արյան մակարդելիության բարձրացումը: Սակավարյունային Կ-ին հաճախ նախորդում են ուղեղի արյունամատակարարման անցողիկխանգարումները, որոնք արտահայտվում են մարմնի տարբեր մասերի թմրածությամբ, ծայրանդամների թուլությամբ, խոսքի խանգարումներով, գլխապտույտներով ևն: Հիվանդի դեմքը գունատվում է: Վերոհիշյալ երևույթները, ի տարբերություն արյունազեղային Կ-ի, զարգանում են աստիճանաբար: Ախտորոշ ու մը.ողնուղեղային հեղուկի, արյան քննության և ուղեղի արյան անոթների ռենտգենագրության (անգիոգրաֆիա) տվյալներով: Բուժումը. հանգիստ, խիստ անկողնային ռեժիմ, սիրտ-անոթային համակարգի և շնչառության խանգարումները կան-խող, ուղեղի արյունամատակարարումը լավացնող և այտուցն իջեցնող միջոցառումներ: Կանխարգել ու մը. աշխատանքի, հանգստի և սննդի ռեժիմիպահպանում, նյարդա-հոգեկան գերլարվածության կանխում, անոթային հիվանդությունների բուժում:
