Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԱԲՐԻԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԱԲՐԻԱ (Calabria), մարզ Իտալիայի հարավում, հիմնականում Կալաբրիա թերակղզում: Ընդգրկում է Կատանձարո, Կողենցա, Ռեջո դի Կալաբրիա նահանգները: Տարածությունը 15,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 2 մլն (1970): Տնտեսության հիմնական ճյուղը գյուղատնտեսությունն է: Բնորոշ է խոշոր կալվածատիրական հողագործությունը: Զբաղվում են խաղողագործությամբ, բանջարաբուծությամբ, ծաղկաբուծությամբ: Զարգացած է սննդի, կարի, փայտամշակման արդյունաբերությունը: Կան ցինկաձուլման, գլանման, քիմ., վագոնաշինական, ցեմենտի գործարաններ: