Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԱԴԵՐԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԱԴԵՐԵ, Գալատերե, գյուղ Կիլիկիայում, Վահկայի շրջանում: Գտնվում է բլուրների վրա՝ շրշապատված այգիներով ու պարտեզներով: 1915-ին ուներ մոտ 50 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և այգեգործությամբ: Գյուղում կար եկեղեցի և կից՝ երկսեռ նախակրթարան: Կ-ի բնակիչները տեղահանվել են 1915-ին և տարվել Սիրիայի անապատներ: Նրանց մեծ մասը զոհվել է համաճարակից և ջարդից: 1918-ին ողջ մնացած հատուկենտ կալադերեցիներ վերադարձել են հայրենի գյուղ, բայց 1921-ին ստիպված հեռացել: Այժմ ավերակ է: