Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԱՀԱՐԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԱՀԱՐԻ (Kalahari), բնական իջվածք Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում: Երկարությունը մոտ 2000 կմ է, լայնությունը՝ ավելի քան 1200 կմ, միջին բարձրությունը՝ 900—1000 մ, տարածությունը՝ մոտ 630 հզ. կմ²: Մինչքեմբրյան հիմքի վրա տարածվում են վերին կավճի և կայնոզոյան նստվածքային ապարները: Մակերևույթը ծածկված է ավազով, հս-ում՝ ամրացած թփուտներով ու խոտերով, կենտրոնում և հվ-արմ-ում անապատացված սավաննաներ են՝ նոսր խոտաթփուտային բուսականությամբ: Կլիման արևադարձային է, հս-ում՝ մերձհասարակածային, տարեկան տեղումները՝ 1000 մմ-ից (հս-ում) մինչև 150 մմ (հվ-ում): Կենդանական աշխարհը պատկանում է Եթովպական մարզի Հարավ-Աֆրիկյան ենթամարզին: