ՀՍՀ/ԿԱԼԱՄԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՄԻՆ (lapis calaminaris—դեղին հանք), միներալ: Քիմ. կազմը՝ Zn Si 207 0 H₂.H₂O: Պարունակում է 67,5ZnO: Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է: Հիմնականում առաջացնում է դրուցներ, ստալակտիտներ: Անգույն է, սպիտակ, դեղին: Կարծրությունը՝ 4,5—5, խը՝ տությունը՝ 3500 կգ/մ³: Հանդիպում է կա՝ պարցինկային հանքավայրերի օքսիդացման զոնայում: Կ-ի հարուստ կուտակներ կան ՍՍՀՄ-ում (Արևելյան Անդրբայկալ, Կենտրոնական Ղազախստան), Լեհաստանում: Օգտագործվում է որպես ցինկի ստացման հանքանյութ:
