Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԱՄՅԱՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԱՄՅԱՆ Իվան (ծն. 1903, Թավրիգ), հայ ջութակահար, մանկավարժ: Երաժշտության դր (1957): Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության ուսումնարանի դասընթացը (դասատու՝ Կ. Մոստրաս), նվագել Մեծ թատրոնի նվագախմբում: Փարիզում սովորել է է. Նադոյի և է. Կապեի մոտ: 1939-ին տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Նյու Յորքում: 1944-ից Նյու Յորքի Ջուլյարդի երաժշտական դպրոցի և Ֆիլադելֆիայի Կյորտիս ինստ-ի պրոֆեսոր է: Կ. ջութակի լավագույն մանկավարժներից է, նրան աշակերտել են Դ. Նեդիենը, Խ. Լարեդոն, Ժ. Քանթարաջյանը, Գոճյան եղբայրները և ուրիշներ: Գրել է «Ջութակ նվազելու և դասավանդելու սկզբունքները» (1962, անգլ.) աշխատությունը:

Ա. Ցիցիկյան