ՀՍՀ/ԿԱԼԱՆԴՐ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՆԴՐ (ֆրանս. calandre), գլանների (2—20) համակարգից բաղկացած մամյիչ, որոնց արանքով անց են կացնում նյութը (գործվածք, թուղթ, ռետին ևն)՝ նրա խտությունը, ողորկությունը մեծացնելու կամ նրան փայլ հաղորդելու և կամ վրան նկարներ ու նախշեր տպադրոշմելու համար: Կ. կիրառում են տեքստիլ, թղթի և ռետինի արտադրության մեջ՝ պլաստմասսայից պո իմերային թաղանթներ և շինվածքներ պատրաստելիս:
