Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԱՆՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԱՆՔ, խափանման միջոց, կիրառվում է ազատազրկում նախատեսող հանցագործությունների դեպքում՝ հանցավորներին հատուկ մեկուսարանում պահելու եղանակով: Կ. կարող է կիրառվել նաև կասկածյալի նկատմամբ, սակայն, եթե բացակայում են մեղադրանք առաջադրելու հիմքերը, տասնօրյա ժամկետն անցնելուց հետո նա ազատվում է: Անչափահասների նկատմամբ Կ. կիրառվում է ծայրահեղ դեպքում: Կ. կարող է կիրառվել նաև որպես վարչական կամ կարգապահական տույժ: Տես նաև Ձերբակալություն: