ՀՍՀ/ԿԱԼԱՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՍ (Callas, իսկական ազգանունը՝ Կալոգերոպոլլոս) Մարիա (1923, Նյու Յորք—1977, Փարիզ), օպերային երգչուհի (քնարադրամատիկական սոպրանո): Ազգությամբ հույն: Երգեցողություն է սովորել Աթենքի կոնսերվատորիայում: Առաջին անգամ ելույթ է ունեցել 1938-ին, Աթենքի օպերային թատրոնում: Հանդես է եկել աշխարհի խոշորագոլյն թատրոններում՝ 1950-ին՝ «Լա Սկալա»ում (Միլան), 1952-ին՝ «Քովենտ Գարդեն»ում (Լոնդոն), 1956—58-ին՝ «Մետրոպոլիտեն օպերա»ում (Նյու Յորք): 1960-ից՝ «Լա Ակալա»ի մեներգչուհի: Կ-ին բնորոշ է կատարման ռոմանտիկական ոճը: Դերերգերից են՝ Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա, Ամինա (Րելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), վիոլետտա (վերդիի «Տրավիատա»), Տոսկա (Պուչչինիի «Տոսկա»):
