ՀՍՀ/ԿԱԼԱՍԱՐ ԻՐԱՆԻ ՍԱԼՄԱՍՏ ԳԱՎԱՌ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՍԱՐ, Ղալասար, հայաբնակ գյուղ Իրանի Սալմաստի գավառում: Կ-ի կողքին էր Րաֆֆիի ծննդավայր Փայաջուկ գյուղը: XX ղ. սկգբին Կ-ի բնակչության թիվը անցնում էր 500-ից: Ուներ եկեղեցի (Ս. Սարդիս), երկդասյան դպրոց և Գրիգոր Արծրոլնու անունով գրադարան-ընթերցարան: Կ. այժմ ամայի է: Ըստ ավանդության Նոյ նահապետի կին Նոյեմզարը, այս կողմերով անցնելիս, կանգ է առել Կ-ում և տեղի սառնորակ աղբյուրից հագեցրել քառասուն տարվա իր ծարավը:
