ՀՍՀ/ԿԱԼԱՏՈԶՈՎ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՏՈԶՈՎ Միխայիլ Կոնստանտինովիչ 15(28).12.1903, Թիֆլիս—27. 3. 1973, Մոսկվա, սովետական կինոռեժիսոր: ՍՍՀՄ ժող. արտիստ (1969): ՍՄԿԿ անդամ 1939-ից: Առաջին ռեժիսորական աշխատանքը «Նրանց թագավորությունը» (1928) ֆիլմն է: Կ-ի ստեղծագործության լավագույն գծերը դրսևորվել են «Վալերի Չկա-լով» (1941), «Դատապարտվածների դավադրությունը» (1950), «Առաջին էշելոնը» (1956), «Չուղարկված նամակ» (1960) ֆիլմերում: Համաշխարհային ճանաչման է արժանացել Կ-ի «Թռչում են կռունկները» (1957) կինոնկարը: Երևույթ էր նաև «Կարմիր վրան»ը (1970, իտալա-սովետական համատեղ արտադրություն): ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր (1951):
