ՀՍՀ/ԿԱԼԱՖԿԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԱՖԿԱ, հայաբնակ գյուղ Թուրքիայում, Տրապիզոնի վիլայեթի Ցումուրա գավառում, Տրապիզոնից 20 կմ հարավ-արևելք: 1915-ին ուներ 63 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար երկու քարաշեն եկեղեցի (Մ. Գևորգ, Ս. Աստվածածին) և վարժարան (հիմնված 1850-ական թթ.): Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, փրկվել են ընդամենը 8 հոգի, որոնք ապաստանել են Սև ծովի Կովկասյան ափերին:
Բ. Թոռլաքյան
