ՀՍՀ/ԿԱԼԳԻՆ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԳԻՆ Անատոլի Նիկոլաևիչ 20.4(2.5). 1875, Վլադիկավկազ (այժմ՝ Օրջոնիկի-ձե)—27.3.1943, Թբիլիսի, սովետական ճարտարապետ: Ավարտել է Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստ-ը (1900): 1907-ից ապրել է Վրաստանում: Դասավանդել է Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում (1922—30): Նրա նախագծերով են կառուցվել Վրաց ազնվականների բանկի շենքը Թբիլիսիում (այժմ՝ Վրաց. ՍՍՀ Կ. Մարքսի անվ. գրադարան, 1912—16), Վ. Ի. Լենինի անվ. Զեմո-Ավճալայի ՀԷԿ-ը (1927, ճարտ. Կ. Ս. Լևոնտևի և Մ. Ս. Մաչավարիանիի մասնակցությամբ): Կ. 1907-ին չափագրել է բանակի զվարթնոցատիպ տաճարը և տվել նրա վերակազմման նախագիծը:
