ՀՍՀ/ԿԱԼԴԵՐԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԴԵՐԱ պորտոլգ. caldera— կաթսա, տերմինը ծագել է Պալմա կղզու (Կանարյան կղզիներ) հրաբխի վիթխարի խառնարանի անունից, կաթսայաձև կամ կրկեսանման փլվածքային ծագում ունեցող իջվածք: Առաջանում է Երկրի ոչ խորը (մի քանի հարյուր մ-ից մինչև մի քանի կմ) հորիզոններում գտնվող մագմատիկ օջախների հետ կապված կենտրոնական հրաբուխների գործունեության հետևանքով: Կ-ների ներքին պատերը զառիթափ են և խորանում են մինչև 600—800 մ: Հայտնի են կ-ներ, որոնց մակերեսը հասնում է մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր կմ²:
