Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԵԴՈՆՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԵԴՈՆՅԱՆ ԾԱԼՔԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ (Caledonia—Շոտլանդիայի լատ. անվանումը), արտահայտվել է հիմնականում ստորին պալեոգոյի (քեմբր, օրդովիկ) և սիլուրի ընթացքում: Ծալքառաջացման պրոցեսներն առավել ուժեղ են դրսևորվել քեմբրի վերջում—օրդովիկի սկզբում (սալաիրյան փուլ), օրդովիկ-սիլուրում (տակոնյան փուլ), սիլուրի վերջում (արդենյան և էրհյան փուլեր): Տերմինն առաջարկել է ֆրանսիացի երկրաբան Մ. Բերտրանը՝ 1887-ին: Կ. ծ-յան մարզերին (կալեդոնիդներին) են պատկանում Եվրոպայում՝ Իոլանդիայի, Շոտլանդիայի, Ուելսի, Հյուսիսային Անգլիայի, Սկանդինավյան թերակղզու, Շպիցբերգեն կղզու կալեդոնիդները, Ասիայում՝ Կենտրոնական Ղազախստանի արմ. մասի, Արևմտյան Սայանի, Լեռնային Ալթայի, Մոնղոլական Ալթայի և Հարավ-Արևելյան Չինաստանի կալեդոնիդները: