Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԵՆՑ ԱՐՄԻՆԵ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԵՆՑ (Գալենց, օրիորդական ազգանունը՝ Պարոնյան) Արմինե Սարգսի (ծն. 18.8.1920, Դամասկոս), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1967): Սովորել է Բեյրութում՝ Կ. Միշլեի (1938) և Հ. Կալենցի (1939) մասնավոր արվեստանոցներում: 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան: Հեղինակ է «Սեր երեխաները» (1952), «Բնանկար: Բյուրական» (1956), Ե. Բեքարյանի դիմանկարը (1958), «Ընկերուհիներ» (1960), «Ապարանի բնանկար» (1963), «Արտացոլում» (1968), «Լոռի» (1969) նկարների: Վերջին տարիներին ստեղծագործում է նաև դեկորատիվ որմնանկարի մարգում (Երևանի երիտասարդության պալատ, 1977): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բեյրութում (1943, 1945), Երևանում (1962, 1965), Հալեպում (1965), փարիզում (1973), Մոնրեալում (1975):

Ն. Սաեփանյան