ՀՍՀ/ԿԱԼԵՆՑ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԿԱԼԵՆՑ (Գալենց, իսկական ազգանունը՝ Խարմանդարյան) Հարություն Տիրատուրի (10.4.1910, Կյուրին, Թուրքիա— 7.5.1967, Երևան), հայ սովետական նկարիչ: ՀՍՍՀ վաստ. նկարիչ (1965): ՀՍՍՀ պետ. մրցանակի դափնեկիր (1967): Նախնական կրթությունը ստացել է Հալեաի որբանոցում՝ նկարիչ 0. Ավեստիսյանի մոտ, այնուհետև 1923—27-ին սովորել է Բեյրութում, Կ. Միշլեի մասնավոր արվեստանոցում: 1930-ից հաստատվել է Բեյրութում, դարձել Լիբանանի արվեստագետների միության հիմնադիրներից, դասավանդել իր մասնավոր արվեստանոցում: 1930—40-ական թթ. աշխատել է հաստոցային գեղանկարչության և դեկորատիվ որմնանկարչության մարգերում (Լիբանանի տաղավարը Նյու Յորքի համաշխարհային ցուցահանդեսում, 1939): 1946-ին ներգաղթել է սովետական Հայաստան: Կ. առաջիններից էր, որ գործուն մասնակցություն է ունեցել 1950-ական թթ.հայկ. կերպարվեստի հոլզական-արտահայտչական որակները նորովի իմաստավորելու, ժամանակակից գեղանկարչության առաջավոր փորձը յուրացնելու ուղղությամբ: Կ-ի երփնագիրը զարգացել է լիբանանյան շրջանի արծաթ-մոխրագույն աշխատանքներից («Նատյուրմորտ», 1938, «Զութակահարի դիմանկարը», 1946) դեպի 1950-60-ական թթ. հնչեղ գուներանգով կտավները, նուրբ, հազիվ նշմարելի գծանկարից՝ արտահայտիչ ուրվանկարը: Այս պրոցեսը ներքին կատարելագործման, մայր հայրենիքում նկարչի ստեղծագործական տաղանդի հետագա ծավալման արտահայտությունն էր: Ընդգծված քնարականությունից ն. հանպատրաստից հորինելու ունակությունից զատ Կ-ի ստեղծագործությունը հարստացել է բնօրինակի ընդհանրացման և այլակերպման տարրերով: Բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները, դեկորատիվ բնույթի կոմպոզիցիաները աչքի են ընկնում կառուցվածքային ամբողջականությամբ: Բնությունը, մարդիկևինքը՝ նկարիչը, միաձուլվում են մեկ ընդհանրության մեյ: Կ-ի մի շարք ստեղծագործություններ տարրեր ժանրերի օրգանական համադրումներ են («Նկարչի ընտանիքը և ծաղիկներ», 1956, «Երեք ֆիգուրով կոմպոզիցիա», 1967): Կ-ի հանրահայտ գործերից են գրող Վ. Չեթեջյանի, պարուհի Ս՝. Պլիսեցկայայի (1964), արտիստուհի Վ. մարայի (1961), նկարչուհի Բ. Հովհաննիսյանի (1959) դիմանկարները, «Բամբակահավաքը Արտաշատում» (1950), Սեանա կղզու Ս. Կարապետ եկեղեցին» (1956), «Աշունը բուսաբանական այգում» (1961),«Լենինի պողոտա, Երևան» (1966—1967), «Գարունը մեր բակում» (1967) բնանկարները, «Նատյուրմորտ, մրգեր» (1959), «Նատյուրմորտ» (1960) կտավները: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1962, 1970) և Մոսկվա-յում(1965, 1970): Կ-ի ստեղծագործությունների գերակշռող մասը գտնվում է Երևանի՝ իր անունը կրող տուն-թանգարանում, Հայաստանի պետական պատկերասրահում, ինչպես նաև Մոսկվայի, Լենինգրադի, Նյա. Յորքի, Փարիզի, Բեյրութի մասնավոր հավաքածուներում:
Գրկ. Ստեփանյան Ն., Կալենց Հարություն, կատալոգ, Ե., 1970: Удивительный Галенц. Статьи и воспоминания, Е., 1969. Ն. Ստեփանյան
