Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԵՍՆԻԿ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԵՍՆԻԿ Ստանիսլավ Վիկենտեիչ, ծն. 10(23).1.1901, Պետերբուրգ, սովետական ֆիզիկա-աշխարհագրագետ, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1963), ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1929-ին ավարտել է Լենինգրադի համալսարանը: 1964-ից՝ ՍՍՀՄ աշխարհագրական ընկերության պրեգիդենտ: 1968—1972-ին՝ Միջազգային աշխարհագրական միության փոխպրեգիղենտ: Աշխատությունները վերաբերում են ընդհանուր երկրագիտությանը, լանդշաֆտագիտությանը, սառցագիտությանը և գեոմորֆոլոգիային: Կ-ի անունը կրող սառցադաշտեր կան Անդրիլիյան ու Ջունզարական Ալաթաուում և Բևեռային Ուրալում: Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով:

Երկ.Очерки гляциологии, М., 1963 Общие географические закономерности Земли, М., 1970 Ընդհանուր երկրագիտության հիմունքներ, մաս 1—2, Ե., 1956— 59: