ՀՍՀ/ԿԱԼԵՐԳ
ԿԱԼԵՐԳ, հայ ժողովրդական ավանդականաշխատանքային երգ (նաև երգալոեսակ), որ հնչել է հացահատիկի հունձքը կամով կալսելիս, բանող անասուններին խրախուսելու և այդ միջոցով աշխատանքը թեթևացնելու նպատակով: Արտահայտել է նաև գյուղացու անձնական հույզերն ու ապրումները: Որպես կանոն, հանպատրաստից հորինվող խոսքերում կան «հոլ արա», «հոլ ել» և նման բացականչություններ՝ կապված անասունների շրջանաձև պտտման հետ, ու նրանց անուն-անուն գովաբանող արտահայտություն ներ: Մեղեդիներին բնորոշ է հանդարտընթացքով սահուն շարժում, իմպրովիզա ցիոն բնույթ, չպարփակվող կաոուցվածք, հոգեպարար անմիջականություն: Երբեմն Կ-երը անվանել են նաև հորովելներ: Կ-երի դասական նմուշներ են Կոմիտասի ձայնագրած «Ոտիդ արա» և «Հոլ արա, եզո» երգերը: Երաժշտական բովանդա կությամբ ու կառուցվածքով Կ-երին մոտիկ են սայլերգերը:
Ռ. Աթայան
