ՀՍՀ/ԿԱԼԻՆԻՆԱ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԻՆԻՆԱ. խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, փշեխա գետի ձախ ափին, շրջկենտրոնից 5 կմ հյուսիս: Բնակվում են հայեր, ռուսներ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Հայերը եկել են շրջակա բնակավայրերից, 1932-ին:
