ՀՍՀ/ԿԱԼԻՆԻՆ ՔԱՂԱՔ
ԿԱԼԻՆԻՆ (մինչև 1931-ը՝ Տվեր), քաղաք, ՌՍՖՍՀ Կալինինի մարզի կենտրոնը, Մոսկվայից 167 կմ հյուսիս-արևմուտք: Երկաթուղային կայարան է, նավահանգիստ Վոլգայի վրա: 412 հզ. բն. (1979): Վերանվանվել է ի պատիվ Մ. Ի. Կալինինի: Արդ. կենտրոն է: Զարգացած է թեթև (բամբակեղենի, բրդեղենի), քիմ. (արհեստական մանրաթելի, արհեստական կաշվի) և մեքենաշինական (վագոնաշինական, էքսկավատորների, մոտոքարշերի, էլեկտրաապարատների գործարաններ) արդյունաբերությունը: Կան պոլիգրաֆ, խոշոր կոմբինատներ: Ունի համալսարան, պոլիտեխ., գյուղատնտ. և բժշկ. ինստ-ներ, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, հայրենագիտական թանգարան, պատկերասրահ: Կ-ի ինտենսիվ կառուցապատումն սկսվել է 1763-ի հրդեհից հետո, 3 ճառագայթների հորինվածքով հատակագծի (1763—67) հիման վրա: Կլասիցիստական ոճով են կառուցված մագիստրատի շենքը (1770—80), Ազնվականների տունը (1766—1770), Եկատերինա II-ի ճանապարհային պալատը (1763—67), համբարձման եկեղեցին (1813): Սովետական շրջանում քաղաքը պահպանել է պատմական միջուկը, կառուցվում են նոր բնակելի թաղամասեր և հասարակական շենքեր, կանգնեցվել են Կ. Սարքսի, Վ. ի. Լենինի, Ի. Ա. Կռիլովի հուշարձանները, հաղթանակի կոթողը:
