Jump to content

ՀՍՀ/ԿԱԼԻՆՈՎՍԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼԻՆՈՎՍԿԻ Կոնստանտին Սեմյոնովիչ (Կաստուս, 21.1.1838—10.3.1864), հեղափոխական-դեմոկրալո, Լիտվայի և Բելռոուսիայի 1863—64-ի ապստամբության ղեկավարներից: Ավարտել է Պետերբուր-դի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1860): Կ-ու աշխարհայացքը ձևավորվել է Ա. Գերցենի, Ն. Չեռնիշեսկոլ գաղափարների ազդեցությամբ: Վ. Վրուբլևսկու և ուրիշների հետ 1861-ին հեղափոխական խմբակներ է ստեղծել ԳրոդնոյիևՎիլնոյի (Վիլնյուսի) նահանգներում: 1862-ին Բելոստոկում կազմակերպել է ընդհատակյա տպարան, որտեղ հրատարակել է «Մուժիցկայա պրավդա» («Мужицкая правда») բելոռուսական առածին հեղափոխական թերթը (1862—63): Գլխավորելով ապստամբությունը Բելոռուսիայում՝ Կ. հանդես է եկել գյուղացիությանը պայքարի մեջ լայնորեն նդգրկելու օգտհն: Ձերբակալվել է 1864-ի հունվարի վերջին և մահապատժի ենթարկվել Վիլնյուսում: