ՀՍՀ/ԿԱԼԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼԻՈՒՄԻ ԿԱՐԲՈՆԱՏ, պոտաշ, K₂СO₃, ածխաթթվի կալիումական աղը: Անգույն բյուրեղներ են, խտությունը՝ 2300 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 894°C: Կ. կ. խիստ խոնավածուծ է: 100 գ ջրում 20°C-nuf լուծվում է 113,5 գ Կ. կ., 100°C-ում՝ 156 գ: Ջրային լուծույթներն ունեն հիմնային ռեակցիա: Տնում պոտաշն անջատել են ծառերի և խոտաբույ-սերի մոխրից: Արտադրության մեջ ստացվում է գլխավորապես կալիումի բնական աղերից: Կիրառվում է հեղուկ օճառ, դժվարահալ ապակի ու բյուրեղապակի պատրաստելու համար, ներկման գործում, լուսանկարչության մեջ և որպես կալիումական պարարտանյութ:
