ՀՍՀ/ԿԱԼԼՈ
ԿԱԼԼՈ (Callot) Ժակ (1592 կամ 1593, Նանսի—24.3.1635, Նանսի), ֆրանսիացի նկարիչ, 1608-ից սովորել է Հռոմում, 1611-ից աշխատել է Ֆլորենցիայում, ուր հռչակվել է օֆորտի խոշորագույն վարպետ, 1622-ից ապրել Ֆրանսիայում: Կոմպոզիցիոն համայնապատկերներում («Բրեդայի պաշարումը», 1627) և փոքր չափի նկարաշարերում («Կապրրչչի», 1617, 1623) Կ. վերաստեղծել է իրականության բազմադեմ պատկերը, մարդկային այլազան և հետաքրքրաշարժ տիպեր («Աղքատներ» նկարաշար, 1622), ժամանակի իրադարձությունները մեկնաբանել դրամատիկորեն («Պատերազմի աղետները» երկու նկարաշար, 1632—33): Կ. դիմել է նաև կրոնական («Մ. Աեբաստիանոսի մարտիրոսությունը», 1632—33), դիցաբանական (հիմնականում վաղ շրջանի գործերում), թատերական («Բալլի», 1622) թեմաների, ստեղծել բնանկարներ: Կ. հայտնաբերել է կրկնակի կերագծման տեխնիկան, որը. հնարավորություն է տվել օֆորտում հասնելու գծանկարի առավել հստակության, տոնային նուրբ անցումների և հյութեղ ստվերների երևակման:
Գրկ. Гдикман А, А., Жак Калло, Л.М., 1959.
