ՀՍՀ/ԿԱԼԿԱԹԱ
ԿԱԼԿԱԹԱ, քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում (Հուգլի բազուկի ափին): Արևմտյան Բևեգալիա նահանգի վարչական, երկրի տնտ., գիտական և մշակութային կենտրոնն է, Մեծ Կ. կոնուրբացիայի միշուկը: 7 մլն բն. (1971, արվարձաններով, բնակչության թվով՝ առաջինը Հնդկաստանում): Տրանսպորտային հանգույց է, ծովային խոշոր նավահանգիստ (Բոմբեյից հետո): Կ-ում է կենտրոնացված շուտի արդյունաբերությունը (տա իս է Հնդկաստանի շուտի արտադրանքի 9 10-ը, համաշխարհայինի՝ մոտ 1 2-ը): Զարգացած են մետաղամշակումը, մեքենաշինությունը (էլեկտրասարքաշինական, նավաշինական, նավանորոգման, հաստոցաշինական): Կան պլաստմասսայե և ռետինե իրերի արտադրություն, քիմիադեղագործական պրեպարատների, ներկերի, բամբակե գործվածքների, տրիկոտաժի, ապակու, պոլիգրաֆ և սննդի բազմաճյուղ արդյունաբերություն: Կ-ում կան համալսարան, բուհեր, գիտահետազոտական հիմնարկներ, Ազգային գրադարան, թանգարաններ, միջազգային օդանավակայան (Դամդամ): Կ. հիմնադրել է Արևելա-Հնդկական ընկերությանը 1690-ին: 1773—1911-ին եղել է Հնդկաստանում անգլ. գաղութատիրության վարչական կենտրոն: XIX դ. կեսերից սկսվել է խոշոր գործարանների ու ֆաբրիկաների կառուցումը, և Կ. դարձել է բանվորական շարժումների կենտրոն: Կ-ի աշխատավորությունը մեծ դեր է խաղացել Հնդկաստանի ագգային-ագատագրական պայքարում (1947): Հայերը Կալկաթայում: Կ-ի հայ համայնքը Հնդկաստանի հայաշատ համայնքներից էր: Կազմավորվել է XVII դ.: Կ-ում գտնվել են հայերեն արձանագրություններով տապանաքարեր (թըվագրված 1630, 1646), որոնք վկայում են, որ հայերն այստեղ բնակվել են դեռևսանգլիացիների երևալուց շատ առաջ: XVIII դ. կալկաթահայ համայնքը բազմամարդ էր: 1724-ին կառուցվել է Ա. Նազարեթ եկեղեցին, XVIII դ. 70-ական թթ.՝ «Հայկական» նավակայանը: Համայնքըղեկավարել է «Եկեղեցական վարչությունը», որն առաջնորդվել է ինքնուրույն կանոնադրությամբ: Հայերը հիմնականում առևտրականներ (հատկապես շուտի), արհեստավորներ (հայտնի էին ոսկերիչները), նավահանգստում աշխատող գործավորներ էին, եղել են բժիշկներ, ճարտարա պետներ, իրավաբաններ: Կալկաթահայ մշակութային կյանքը կազմակերպել են «Իմաստախնդրական միաբանությունը»հրատարակել է «Հայելի Կալկաթյան» (1820) թերթը, «Արարատյան ընկերությունը» (հրատարակել է «Ազգասեր» լրագիրը), լույս են տեսել նաև «Շտեմարան» (1821—1823), «Ազգասեր Արարատյան», «Նոր ազդարար (1950—57), «Եղբայրասեր» պարբերականները: XIX դ. սկզբին Կ-ում գործել են Չարություն Գալուցյանի դպրոցը, 1817-ից՝ Ս. Սանդուխտ երկսեռ դպրոցը, 1821-ից (ցայսօր)՝ Մարդասիրական ճեմարանը, 1846-ից՝ Ս. Սանդխտյան դպրոցը, այժմ (1979)՝ Դավթյան օրիորդաց վարժարանը: Բացի Ս. Նազարեթ եկեղեցուց, գործում է նաև Ս. Գրիգոր Լուսավորիչը 1930-ին հիմնվել է Հայկական գեղարվեստասիրաց միությունը: Կ-ում են գործել Գորգին խանը (Գ. Հարությունյան), Հ. էմինը (թաղված է Կ-ում), Մ. Թաղիադյան: Կ-ում բնակվում է շուրջ 180 հայ (1979): Կ-ում կա Հայկական փողոց: Տես նաև Հնդկաստան, Հայերը Հնդկաստան ու մ մասը:
Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Համաոոտ ուրվագիծ հայ գաղթավայրերի պատմության, հ. 1—2, Ե., 1964— 67: Կարինյան Ա. Բ., Ակնարկներ հայ պարբերական մամուլի պատմության, հ. 1, Ե., 1956: Ռ. Աբրահամյան
