ՀՍՀ/ԿԱԼՄԱՆ
ԿԱԼՄԱՆ (Kalman) Իմրե (գերմ. էմմերիխ, 1882—1953), հունգարացի կոմպոզիտոր, «վիեննական օպերետի» դասական: Սովորել է Բուդապեշտի երաժշտության ակադեմիայում: Գրել է 20 օպերետ՝ «Չարդա-շի թագուհին» («Սիլվա», 1915), «Բայադերա» (1921), «Կոմսուհի Մարիցա» (1924), «Կրկեսի իշխանուհին» (1926 J, «Մոնմարտրի մանուշակը» (1930) են: Մի շարք ստեղծագործություններում Կ. չի խուսափել սալոնային մակերեսայնությունից: Լավագույն օպերետներն առանձնանում են սյուժեաային իրադրության, երաժշտական դրամատիզմի զարգացման սրությամբ, բոլֆոնադայի և քնարականի զուգորդումով: Կ. հրաժարվել է «վիեննական օպերետի» կանոններից ու կաղապարից, երկերում օգտագործել հունգ. երաժշտական բանահյուսության տարրեր, ձգտել ժանրի դեմոկրատացման: 1938-ին վտարանդվել է Շվեյցարիա, 1940-ից պարել ԱՄՆ-ում: Կ-ի «Աիլվա», «Բայադերա», «Մարիցա», «Կրկեսի իշխանուհին», «Մոնմարտրի մանուշակը» և այլ օպերետներ բեմադրվել են Երևանում:
