Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՄԻԿԵՐԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՄԻԿԵՐԵՆ, կաթիկների լեզուն: Պատկանում է մոնղոլական լեզվախմբին: Խոսվում է Կալմիկական ԻՍՍՀ-ամ, Աստրախանի, Ռոստովի և վոլգոգրադի մարգերում, Մտավրոպոլի երկրամասում: Խոսողների թիվը ՍՍՀՄ-ում՝ մոտ 126 հզ. (1970): Կ. խոսում են նաև ՉԺՀ-ում՝ մոտ 60 հզ. (1953—54): Հնչյունական համակարգին բնորոշ են երկար ու կարճ ձայնավորները: Գոյականն ունի հոլովի, թվի, բայը՝ ժամանակի, եղանակի, դեմքի, թվի, կերպի, սեռի (բայական) կարգեր: Այբուբենը 1924—31-ին՝ ոոաագիր, 1931— 38-ին՝ լատինագիր, 1938-ից՝ ռուսագիր: