Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՆԲԵՐԶԻՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՆԲԵՐԶԻՆ, Կալնբերզինշ, Ցան էդուարդովիչ, ծն. 5 (17).9.1893, Կատլակալնի գավառ (այժմ՝ Ռիգայի շրջանում) սովետական պետական և կուսակցական գործիչ: Աոցիալիստական աշխատանքի հերոս (1963): Կոմկուսի անդամ 1917-ից: 1919-ին մասնակցել է Լատվիայում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարին: Լատվիայում սովետական իշխանության անկումից հետո, բանվորական զինված ջոկատի հետ, անցել է սովետական Ռուսաստան, մասնակցել քաղաքացիական (1918—20) կռիվներին: 1925—28 և 1936—39-ին ընդհատակյա կուսակցական աշխատանքներ է կատարել Լատվիայում: 1940—59-ին եղել է Լատվիայի կոմկուսի ԿԿ-ի առաջին քարտուղար: ՍՄԿԿ XIX—XXIII համագումարներում ընտրվել է ԿԿ-ի անդամ, 1957—61-ին՝ ՍՄԿԿ ԿԿ-ի Նախագահության անդամության թեկնածու: 1959—70-ին՝ Լատվիական ՄԱՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահ և ԱԱՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1960-ից), ՄԱՀՄ I— VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 7, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով: