Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՆԻՆ ԷԴՈՒԱՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՆԻՆ, Կալնինշ, Էդուարդ Ֆրիդրիխովիչ, ծն. 12(25).10.1904, Ռիգա, լատիշ սովետական նկարիչ: Լատվ. ՍՍՀ ժող. նկարիչ (1963): ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1970-ից): 1923-1932-ին սովորել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիայում: Նպաստել է լատիշական ժանրային գեղանկարչության զարգացմանը: Գործերից են՝ «Նոր առագաստներ» (1945), «Բալթիական 7-րդ նավամրցում» (1952), «Լատիշ ձկնորսները Ատլանտիկայում» (1957, բոլորն էլ՝ Լատվ. ՄՍՀ գեղարվեստի թանգարանում, Ռիգա):