ՀՍՀ/ԿԱԼՈՄԻՐԻՍ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼՈՄԻՐԻՍ Մանոլիս 14(26).12.1883, Զմյուռնիա— 3.4.1962, Աթենք, հույն կոմպոզիտոր, հունական ժամանակակից երաժշտական դպրոցի հիմնադիր: Աթենքի ԳԱ անդամ (1945): Սովորել է Աթենքում և Կ. Պոլսում, 1901—06-ին՝ կատարելագործվել Վիեննայի կոնսերվատորիայում: 1906—10-ին դասավանդել է Խարկովի երաժշտական ուսումնարանում, 1911-ից՝ Աթենքի էլինիկոն Օդիոն կոնսերվատորիայում (1919—26-ին՝ դիրեկտոր): 1926-ին Աթենքում հիմնել է Ազգային կոնսերվատորիա, մինչև կյանքի վերջը եղել նրա դիրեկտորը: 1935—57-ին Հունաստանի կոմպոզիտորների միության նախագահն էր: Գրել է օպերաներ (այդ թվում՝ «Ավագ վարպետը», 1915, որով սկզբնավորվել է հուն, օպերային արվեստը), սիմֆոնիկ և կամերագործիքային գործեր, երգեր են: Երաժշտության տեսության դասագրքի հեղինակ է:
