Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՈՐԱՉԱՓ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՈՐԱՉԱՓ, կալորիմետր (լատ. calor— ջերմություն և … մետրիա), սարք, որի օգնությամբ չափում են ֆիզիկական, քիմիական և կենսաբանական որևէ պրոցեսում անջատված կամ կլանված ջերմության քանակությունը: «Կ.» տերմինն առաջարկել են Ս. Լավուազիեն և Պ. Լապլասը, 1780-ին: Ժամանակակից Կ-երն աշխատում են 0,1-ից մինչև 3500 К ջերմաստիճանների տիրույթում, դրանցով հնարավոր է չափել ջերմության քանակությունը 10-2-ի ճշգրտությամբ: Կ-երի կառուցվածքը տարբեր է և կախված է ուսումնասիրվող պրոցեսի բնույթից և տևողությունից, պրոցեսի իրականացման ջերմաստիճանների տիրույթից, չափվող ջերմության քանակից ու պահանջվող ճշգրտությունից: Պրոցեսի սկզբից մինչև ավարտն անջատվող ջերմության գումարային քանակությունը չափող սարքը կոչվում է Կ-ի նտեգրատոր, պրոցեսի տարբեր փուլերում ջերմության հզորությունը և դրա փոփոխությունը չափող սարքը՝ Կ-օսցիլիոգրաֆ: Ըստ կալորաչափման համակարգի կաոուցվածքի և չափման եղանակի, տարբերում են հեղուկային ու զանգվածային Կ., եզակի (մի մասից կազմված) և կրկնակի (դիֆերենցիալ) Կ.: Իզոթերմ պատյանով փոփոխական ջերմաստիճանի հեղուկային Կինտեգրա տորը օգտագործում են լուծման և քիմ. ռեակցիաների ջերմությունները չափելու համար: Զանգվածային Կ-ինտնգրատորը գլխավորապես օգտագործում են բարձր ջերմաստիճաններում (մինչև 2500 С) նյութերի էնթալպիան որոշելու համար: Հզորություն չափող Կ., ի տարբերություն Կ-ինտեգրատորի, պետք է օժտված լինի զգալի ջերմափոխանակությամբ, որպեսզի դրան տրված ջերմության քանակությունն արագ հեռանա, և Կ-ի վիճակը որոշվի ջերմային պրոցեսի հզորության ակնթարթային արժեքով: Հզորությունը չափող Կ-ի օրինակ է ֆրանսիացի գիտնական է. Կտլվեի (E. Kalvet, 1895—1966) ստեղծած Կ. (նկ. 2): Ադիաբատիկ Կ-ի օգնությամբ որոշվում են պինդևհեղուկ նյութերի ջերմությունները 0,1-ից մինչև 1000 К տիրույթում: Սենյակային և ավելի ցածր ջերմաստիճաններում ադիաբատիկ Կ. պաշտպանում են վակուումային պատյանով և տեղավորում Դյուարի անոթում, որը լցված է հեղուկ հելիումով, ջրածնով կամ ազոտով (նկ. 3): Բարձր ջերմաստիճաններում (100°C-ից բարձր) Կ. տեղավորում են ջեր-մակայունացված էլեկտրական վառարանում: