Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՈՒՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՈՒՍ (լատ. callus—հաստ մաշկ, կոշտուկ), հյուսվածք, որն առաջանում t բույսերի վնասված մակերևույթի (ճեղքեր, կտրվածքներ, պատվաստման ժամանակ պատվաստակալի և պատվաստացուի միակցման տեղեր) վրա և նպաստում ապաքինմանը: Կ. կազմված է բարակ պատեր ունեցող, չտարբերակված պարեն-քիմային բջիջներից, որոնցում հետագայում առանձնանում են հաղորդիչ տարրեր և կամբիուն, առաջանում աճման կետեր: Վերջիններից զարգանում են հավելյալ արմատներ: