ՀՍՀ/ԿԱԼՎԻՆ
ԿԱԼՎԻՆ (Calvin) ժան (1509—1564), Ռեֆորմացիայի գործիչ, կալվինականության հիմնադիրը: Ստացել է աստվածաբանական և իրավաբանական կրթություն: Մ. կութերի ազդեցությամբ հաոեյ է բողոքականությանը, 1533-ին հրաժարվել կաթոլիկությունից և, հետապնդումներից խուսափելու համար, 1534-ին հեռացել Փարիզից: Կ-ի կրոնական ըմբռնումները և նոր դավանանքի սկզբունքները շարադրված են նրա հիմնական երկում՝ «Քրիստոնեական հավատի խրատագրում» (1536): 1541-ից մշտապես բնակվել է ժնեվում և գործնականում իրականացրել նոր կրոնի ծրագիրը: Կ-ի ազդեցությամբ ժն և ում ընդունվել է եկեղեցու կազմակերպման նոր ձև, որը որոշ փոփոխություններով հետագայում հաստատվել է այլ երկրների կալվինական համայնքներում: Արտահայտելով կապիտալի նախակուտակման դարաշրջանի բուրժուազիայի շահերը՝ Կ. անցկացրել է «աշխարհիկ ճգնակեցության» սկզբունքները հաստատող մի շարք բարեփոխումներ: Կոնսիստորիայի օգնությամբ, որ գլխավորում էր եկեղեցին և փաստորեն իրեն ենթարկում աշխարհիկ իշխանությունը, նա վերացրել է կաթոլիկության պերճաշուք ծիսակատարությունները, բծախնդիր հսկողություն սահմանել քաղաքացիների նկատմամբ, պարտադիր է համարվել եկեղեցական արարողությանը մասնակցելը, արգելվել են զվարճությունները, պարերը, վառ հագուստները են: Կ. թշնամաբար է վերաբերվել կաթոլիկներին, ինչպես նաե Ռեֆորմացիայի ժող. հոսանքներին, հատկապես անաբապտիստներին:
