ՀՍՀ/ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԼՑԻՈՒՄԻ ԿԱՐԲԻԴ, СаС₂, կալցիումի միացությունը ածխածնի հետ: Տեխնիկայում կիրառվող արժեքավոր կարբիդներից է: Քիմիապես մաքուր Կ. կ. անգույն է (տեխնիկականը՝ գորշ սպիտակավունից սե), խտությունը՝ 2200 կգ/մ³, հալ. ջերմաստիճանը՝ 2300°C: Ջրի հետ փոխազդելիս անջատում է ացետիլեն. СаС₂ + 2Н₂O = С₂Н₂ - Са(ОН)₂: Առաջացած ջերմությունը (30,4 կկալ մոլ) հեռացնելու համար ջուրը վերցվում է ավելցուկով: Ստացվում է էլեկտրական վառարաններով (1900—1950 С)՝ СаО + ЗС = СаС₂ + СО փոխազդեցությամբ: Հումք են ծառայում կիրը, կոքսը կամ անտրացիտը: Կիրառվում է գլխավորապես ացետիլեն, կալցիումի ցիանամիդ ստանալու և ալկա-լիական մետաղները վերականգնելու համար:
