Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՑԻՈՒՄԻ ՖՈՍՖԱՏՆԵՐ, ֆոսֆորական թթվի կալցիումական աղերը: Գործնական նշանակություն ունեն օրթոֆոսֆորական թթվի աղերը՝ օրթոֆոսֆատները. 1. օրթոֆոսֆորական թթվի եռտեդակալված կալցիումական աղ՝ Са₃(РO₄)₂, անգույն բյուրեղային նյութ է, բնության մեջ հանդիպում է ապատիտ կամ հիդրօքսիլապատիտ միներալի տեսքով: Մտնում է ոսկրի բաղադրության մեջ: Կիրառվում է ապակու, շաքարի, ատամի մածուկի ու փոշու արտադրության մեջ, ինչպես նաև անասունների և թռչունների կերաբաժնում: 2. Օրթոֆոսֆորական թթվի երկտեղակալված կալցիումական աղ՝ CaHPO₄, անգույն բյուրեղային նյութ է: Ստացվում է օրթոֆոսֆորական թթվի և կրաքարի փոխազդեցությամբ: Կիրառվում է որպես ֆոսֆորական պարարտանյութ՝ պրեցի-պիտատ անվամբ: 3. Օրթոֆոսֆորական թթվի միատեղակալված կալցիումական աղ՝ Ca(H₂PO₄)₂, անգույն, խոնավածուծ բյուրեղներ են: Կիրառվում է որպես պարարտանյութ: