Jump to content

ՀՍՀ/ԿԱԼՑԻՏ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԼՑԻՏ, կրաքարային սպաթ լատ. calx (calcis)—կիր, միներալ: Քիմ. կազմը՝ СаСО₃: Բյուրեղագիտական համակարգը տրիգոնային է: Հանդիպում է զանազան բյուրեղների ձևով: Հաճախ առաջացնում է ստալակտիտներ: Հիմնականում անգույն է կամ ունի կաթի սպիտակ գույն: Կարծրությունը՝ 3, խտությունը՝ 2710 կգ/մ³: Կ. երկրակեղևի ամենատարածված միներալներից է: Հայտնի է գլխավորապես հիդրոթերմալ գոյացումներում և հրաբխային ապարներում: Կիրառվում է արդյունաբերության տարբեր բնագավառներում: Կ-ի մաքուր և թափանցիկ տեսակը՝ իտանդական սպաթը, օգտագործվում է օպտիկական արդյունաբերության մեջ: