Jump to content

ՀՍՀ/ԿԱԽԱՐԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԽԱՐԴ, դյութ, վհուկ, կախարդությամբ զբաղվող անձ: Երևան է եկել վաղ տոհմատիրական հասարակարգում, մեծ ազդեցություն ունեցել տոհմակիցների մեջ: Կ-ի կարծեցյալ խորհրդավոր զորությունը վերագրվել է դևերին, ոգիներին, որոնց անունից նա խոսում կամ խաղում է յուրահատուկ պաշտամունքային ներկայացում: Կ-ի նկատմամբ ժող. սնահավատությունն առաջացել է գլխավորապես հիվանդությունների, բնական և այլ աղետների դեմ պայքարելու անկարողությունից: Տես նաև Հմայություն: