ՀՍՀ/ԿԱԽՈՎՍԿԻ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԿԱԽՈՎՍԿԻ Պյոտր Գրիգորևիչ (1797—1826), ռուս հեղափոխական դեկաբրիստ: Դեկաբրիստների Հյուսիսային ընկերության անդամ: Կողմնակից էր Ռուսաստանում հանրապետական կարգին: Մասնակցել է 1825-ի դեկտ. 14-ի ապստամբությանը, պահանջել վճռական գործողություններ: Ապստամբության ժամանակ մահացու վերք է հասցրել Պետերբուրգի գեներալ-նահանգապետ Մ. Միլորադովիչին: Մահապատժի է ենթարկվել Պետրոպավլովյան ամրոցում:
