Jump to content

ՀՍՀ/ԿԱԿԱՈ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱԿԱՈ (իսպ. cacao), 1. ստերկուլային-ների ընտանիքի թեոբրոմին ցեղի բույս, 2. դրա սերմից ստացվող սննդամթերք: Կ-ի ունդերի սերմերն ունեն դառը, տտիպ համ, որը պայմանավորված է դաբաղանյութերի և թեոբրոմինի առկայությամբ: Ունդերն ունեն մանուշակագույնից մինչև մոխրագույն և սպիտակ գունավորում: Համային հատկությունները լավացնելու համար նոր հավաքած, փափուկ մասերից ազատված սերմերը 2—7 օր ֆերմենտացնում են: Կենսաքիմիական բարդ պրոցեսների շնորհիվ ունդերը դառնում են շագանակագույն (տարբեր երանգների), ձեռք են բերում դուրեկան բույր և համ: Այնուհետև ունդերը պլանտացիաներում չորացնում են արևի տակ կամ տաքացված օդով: Կ. արժեքավոր սննդային հումք է: Միջուկը պարունակում է (ներով) շուր՝ 4—6, ճարպ, Կ-ի յուղ՝ 51—54, օսլա՝ 7—10, գլյուկոզ, ֆրոլկտոզ՝ 1—2, սպիտակուց՝ 10— 12, թեոբրոմին, կոֆեին՝ 1— 1,5, դաբաղանյութեր՝ 4—7, թթուներ՝ 1—2, հանքային նյութեր՝ 2—3: Կ-ի մաքրված, տեսակավորված և ջերմամշակված ունդերից ստանում են Կ-ի յուղ և շոկոլադ, իսկ մնացած քուսպից՝ Կ-ի փոշի: