Jump to content

ՀՍՀ/ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Երևանի Ա. Մյասնիկյանի անվան, ՀՍՍՀ անտառային և փայտամշակման արդյունաբերության մինիստրության ձեռնարկությունների համախումբ: Կազմակերպվել է 1976-ին: Ներառնում է Երևանի Ա. Մյասնիկյանի անվ. (գլխամասային ձեռնարկություն) և Երեանի N 1 կահույքի ֆաբրիկաները: Ա. Մյասնիկյանի անվ. կահույքի ֆաբրիկան հիմնադրվել է 1945-ին, առաջին արտադրանքը տվել է 1946-ին: Ունի նախապատրաստուկի (գտնվում է Մասիս քտա-ում), հավաքման, լաքապատման, փայլեցման և մշակման արտադրամասեր, մեքենայական կրկնակի մշակման, դրոշմներիևկնիքների, փափուկ կահույքի պատրաստման, յյդթա-պիտույքների տեղամասեր: 1956-ից մասնաճյուղ ունի Կամոյում: Արտադրում է կահույքի հավաքածուներ, պահարաններ, սեղաններ, բազկաթոռներ, բազմոցներ ևն: 1956-ին ապրանքային արտադրանքի ծավալը կազմել է 89 հզ. ռ., 1978-ին՝ 12 մլն 875 հզ, ռ.: Արտադրանքը հիմնականում իրացվում է ՀՍՍՀ-ում: Երևանի 1 (հիմնադրվել է 1965-ին) կահույքի ֆաբրիկան արտադրում է գրասենյակային կահույք, ճաշասեղաններ, աթոռներ, ավորտալհն իրեր: 1978-ին ապրանքային արտադրանքի ընդհանուր ծավալը կազմել է 4,1 մլն ռ.: