Jump to content

ՀՍՀ/ԿԱՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄ, հացահատիկ (գարի, ցորեն) կալսելու (ծղոտը հատիկից զատելու և հարդի վերածելու) երկրագործական գործիք: Լայնորեն տարածված էր Առաջավոր Ասիայի երկրներում: Հայկական լեռնաշխարհում հայտնի էր դեռևս բրոնզի դարում (գտնվել է Լճաշենի դամբարաններից): Կ. պատրաստել են ամուր, առջևի մասը գոգավոր, դեպի վեր թեքված մեկ-երկու տախտակից, որոնց հակառակ երեսին փոսիկների մեջ, ծղոտը կտրելու համար, ամրացվել են սուր եզրերով կայծքարեկտրիչներ: Կ-ին լծել են քաշող անասուններ (եզ, գոմեշ, ձի, էշ), անասուններին քշելու և ծանրության համար՝ վրան կանգնել մարդիկ: Կ. եզների լծին ամրացվել է շղթայով, իսկ ձիերին՝ փոկով: 1940—1950-ական թթ. կոլտնտեսային կալերումաշխատում էին տրակտորով քարշվող մեծ, հաճախ՝ մի քանի շարքով միմյանց կցված սովորական Կ-եր: Գյուղատնտեսության մեքենայացման հետևանքով Կ. դուրս է եկել գործածությունից:

Վ. Բդոյան