Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԱ, գետ ՍՍՀՄ եվրոպական մասում, Վոլգայի ձախ վտակը: Երկարությունը 1805 կմ է, ավազանը՝ 507 հզ. կմ²: Սկիզբ է առնում Վերին Կամայի բարձրության կենտրոնական մասից: Ստորին հոսանքում անցնում է լայն (15 կմ) հովտով, հունի լայնությունը 450—1200 մ է: Թալիվում է Կույբիշևի ջրամբարը: Կ. ձախից ընդունում է Վիշերա, Չուսովայա, Բելայա, աջից՝ Կոսա, Օբվա, վյատկա և այլ վտակներ: Սնումը գերազանցապես ձնհալքային է: Սառցապատվում է նոյեմբերին, սառցա-զերծվում՝ ապրիլին: Գլխավոր նավահանգիստներն են Սոլիկամսկը, Բերեզնիկին, Պերմը, Կրասնոկամսկը, Նաբերեժնիե Չելնին ևն: