Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԱԽ ԲԱՐՁՐ ՀԱՅՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԱԽ, Քևմ ա խ, քաղաք Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղի գավառում, այժմյան Երզնկայի վիլայեթի Կամախ գավառում, Երզնկա քաղաքից հարավ-արևմուտք, Արևմտյան Եփրատի ձախ ափին, նրա Թանաձոր վտակի վրա: (Կի մինչև XI դ. պատմությունր տես Անի-Կամախ հոդվածում): XII—XIII դարերից աղբյուրներում Անի-Կամախը արդեն հիշատակվում է Կ. անունով: 1915-ին Կ-ին վերջնականապես տիրել են օսմանյան թուրքերը: 1916-ի հուլիսին ռուս, զորքերը հայ կամավորների օգնությամբ գրավեցին Կ., որը 1918-ին թուրքերը վերագրավեցին: 1909-ին ուներ 600 տուն, որից 50-ը (298 շունչ)՝ հայ, մնացածը՝ թուրք: Հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով և արհեստներով: Կ-ում կար եկեղեցի և վարժարան: Հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանք ամբողջովին կոտորվել են բռնագաղթի ճանապարհին, Կամախի կիրճում: Քաղաքի հինավուրց բերդի մեջ կային կիստվեր եկեղեցիներ, մզկիթներ, գետնափոր անցքեր և իշխանական ապարանքների մնացորդներ: Կ-ում է ծնվել Գրիգոր Դարանադցի (Կամախեցի) պատմիչը: