Jump to content

ՀՍՀ/ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ 1914—1918

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ 1914—1918 (հայկական), առաջացել է Կովկասյան ռազմաճակատում գործող ռուսական բանակը կամավորական զինված ջոկատներով համալրելու, Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով: Հայ ազգային շրջանները, օգտվելով ցարական կառավարության 1914-ի հուլիսի 23-ի՝ ռուս, բանակը կամավորներով համալրելու մասին որոշումից և հույս ունենալով, որ ռուս. բանակում հայկ. զինված ջոկատների ստեղծմամբ կնպաստեն Արևմտյան Հայաստանի ազատագրմանը թուրք, բռնապետությունից, բանակցություններ սկսեցին Կովկասի փոխարքա Ի. Ի. Վորոնցով-Դաշկովի հետ, երբ դեռ չէր սկսվել պատերազմր: Ցարական կառավարությունը, ելնելով Մերձավոր Արևելքում իր հետապնդած շահերից և համոզված լինելով Ռուսաստանի հանդեպ հայ ժողովրդի նվիրվածության մեջ, 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպելու հայկ. կամավորական ջոկատներ՝ մշուշապատ խոստումներ տալով Արևմտյան Հայաստանի ինքնավարության մասին: Հայկ. ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության՝ Արևմտյան Հայաստանի «ազատագրման» վերաբերյալ հավաստիացումներին, ակտիվ գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ: Ռուս, կայսրության մեջ բնակվող 2.054 հզ. հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 հզ. զինվոր: Հայ հոգևոր և աշխարհիկ շրջանների ներկայացուցիչները, Վորոնցով-Դաշկովի խորհրդով, ինչպես գաղթավայրերում, այնպես էլ Անդրկովկասում, կոչ էին անում հայությանը՝ Արևմտյան Հայաստանը թուրք, լծից ազատագրելու նպատակով հայ կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները: Կամավորական ջոկատները կազմակերպելու, համալրելու, նրանց զենքով և սննդամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմ, խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ կայսրության բազմաթիվ հայաբնակ քաղաքներում, իսկ Հայկ. Ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր: Հայ Կ. շ-մանը նյութական զգալի օգնություն ցույց տվին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, ինչպես նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկ. կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով՝ ցարական կառավարությունը: Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ (1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ): Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատի), Դրաստամատ Կանայանը (Դրո, 2-րդ), Համազասպ Սրվանձտյանը (3-րդ), Քեռին (4-րդ): Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ, 6-րդ և 7-րդ ջոկատները: 1915-ի վերջին կամավորների ընդհանուր թիվը հասավ մոտ 10 հզ-ի: Հնչակյան 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որը հերոսաբար զոհվեց 1915-ի հունվարին, Էրզրումի մոտ, որից հետո ջոկատն առաջնորդում էր Հայկ Բժշկյանը (Գայ): 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ: Կամավորական առաջին զորաջոկատները ռազմաճակատ մեկնեցին 1914-ի նոյեմբերին: 1-ին ջոկատը գեն. Չեռնոզուբովի զորախմբում կռվում էր խոյ—Դիլման—Վան, 2-րդը՝ Իգդիր—Բայազետ—Բերկրի—վան, 3-րդը՝ Կաղգվան—Ալաշկերտ—Մանագկերտ—Բաղեշ, 4-րդը՝ Մարիղամիշ—Էրզրում ուղղությամբ: Կամավորական ջոկատները կռվում էին ռուս, բանակի մարտակարգերում ոչ ինքնուրույն կերպով: Կամավորներից շատերը ծանոթ էին տեղանքին, գիտեին տեղական բնակչության լեզուներն ու բարքերը, հեշտությամբ էին տեղեկություններ քաղում հակառակորդի թիկունքում կատարվածի մասին: Նրանք ամենուրեք քաջությամբ էին կռվում: Մարտական սխրանքներով հատկապես աչքի ընկավ կամավորական 1-ին ջոկատը՝ Անդրանիկի հրամանատարությամբ: 1915-ի ապրիլին նրա ջոկատը հաղթական մարտեր մղեց Մալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում՝ Վանի ուղղությամբ, ուր ռուս, զորքերի հետ գլխովին ջախջախեց Խալիլ բեյի 12-հագարանոց բանակը (տես Դիլմանի ճակատամարտ 1915): Այդ հաղթանակը մեծ նշանակություն ունեցավ Անդրկովկասը թուրքերի ներխուժումից փրկելու գործում: Անդրանիկի ջոկատը, հետապնդելով Խալիլ բեյին, անցավ թուրք-պարսկական սահմանը, նոր հարված հասցրեց թուրքերին խանասորի լեռնանցքում և մտավ Բաշկալե: Դրանով իսկ խափանվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ բեյի զորամասին օգնության հասնելու թուրք, պլանը: 1915-ի մայիսի 6-ին Արարատյան գունդը, որը կազմված էր 2-րդ, 3-րդ և 4-րդ ջոկատներից, զեն. Նիկոլաևի զորախմբի կազմում, առաջինը մտավ Վան (տես Վանի հերոսամարտ 1915): Վանի ազատագրումից հետո հայկական կամավորական չորս ջոկատները, գեն. Տրու-խինի զորաբանակի կազմում, համառ մարտեր մղեցին Վանա լճի հվ. մասում և, հաղթահարելով հակառակորդի դիմադրությունը, շարժվեցին Մուշի ու Բաղեշի ուղղությամբ: 1915-ի հուլիսի 9-ին թուրք. 3-րդ բանակի աջ թևում ստեղծված հարվածային զորախումբը (մոտ 11 դիվիզիա) հարձակման անցավ ռուս, կովկասյան 4-րդ կորպուսի դեմ՝ Կոփ—Մանազկերտ—Ալաշկերտ—Կաղզվան ուղղությամբ, ճեղքեց ռուսների պաշտպանությունը, առաջ շարժվեց՝ լուրջ վտանգ ստեղծելով հս-արմ. կողմից Վանի շրջապատման համար: Ռուս, զորքերը նահանջեցին: Սկսվեց Վասպուրականի հայերի խուճապահար գաղթը Անդրկովկաս: Այդ օրհասական պահին նրանց օգնության հասան հայկ. կամավորական ջոկատները, որոնք Վասպուրականի նահանգի 200 հզ. գաղթականներին հասցրին ռուս-թուրքական սահմանը: 1915—16-ին հայկ. կամավորական ջոկատներր, ռուս, կովկասյան բանակի կազմում, լուրջ ներղրում ունեցան Արևմտա-հայաստանի մեծ մասի ազատագրման գործում: Որքան էլ Կովկասում գործող ռուս, բանակի հրամանատարությունը բարձր էր գնահատում հայ կամավորների քաջագործությունները, նվիրվածությունը, այնուամենայնիվ ցարական կառավարությունը անվստահությամբ էր վերաբերվում նրանց: Ցարական ռեակցիոն գործիչներին դուր չէր գալիս հայ կամավորների հայրենասիրությունը և Արեմտյան Հայաստանն ազատագրելու գաղալիարը: Նրանք ղեմ էին նաև, որ բոլոր կամավորական ջոկատները միավորվեն մեկ միասնական զորամիավորման մեջևինքնուրույն մարտական խնդիր ստանան: Կամավորների սխրանքները միշտ չէ, որ ըստ արժանվույն գնահատվում էին: Աստիճանաբար վատանում էր կամավորական ջոկատների մատակարարման, նրանց հանդերձավորման և սպառազինման վիճակը: 1915-ի դեկտեմբերին գլխավոր հրամանատարությունը ցրեց կամավորական ջոկատները, և նրանց բազայի վրա ռուս, զորամասերի կազմում ստեղծվեցին հայկ. հրաձգային կադրային գումարտակներ: Ցարական կառավարության վարած այս քաղաքականությունը խիստ դժգոհություն առաջ բերեց հայ կամավորների շարքերում: Այդուհանդերձ, նորաստեղծ հայկ. գումարտակները, որոնց անձնակազմը հավատում էր ռուս, զենքի հաղթանակին, ռուս, դիվիզիաների մարտակարգերում գործուն մասնակցություն ունեցան 1916—17-ին Արևմտյան Հայաստանում և Իրանական Ադրբեջանում մղված ճակատամարտերին: Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունից հետո կովկասյան բանակի կարգապահությունն ու մարտունակությունն ընկավ: Հրամանատարությունը, ելնելով ռազմաճակատը պահելու շահերից, միջոցներ ձեռնարկեց հայկ. գումարտակների քանակական աճի և սպառազինման ուղղությամբ: Այդ պրոցեսը շարունակվեց մինչև 1918-ի 2-րդ կեսը: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության շնորհիվ Ռուսաստանը հեղափոխական ճանապարհով դուրս եկավ պատերազմից: Անդրկովկասի բուրժ. ազգայնական կուսակցությունների հանցավոր քաղաքականության պատճառով ռազմաճակատը մերկացավ: Նախկին կամավորական ջոկատներից և ռուս, բանակում ծառայող հայ զինվորականներից (մասամբ նաև ռուսներից) ստեղծված հայկ. կանոնավոր զորաջոկատները միառժամանակ անհավասար մարտերում դիմադրում էին թուրքերին: Թուրք, զորքերը, խախտելով 1917-ի դեկա. 5-ին կնքված Երզնկայի զինադադարի պայմանները, հարձակման անցան և վերագրավեցին Արեմտյան Հայաստանը: 1918-ի աշնանը առաջին համաշխարհային պատերազմը վերջացավ դաշնակիցների հաղթանակով՝ Թուրքիայի պարտությամբ. Հայ ժողովուրդը իր կրած մարդկային ու նյութական ահռելի կորուստների փոխարեն ոչ մի հատուցում չստացավ: Մեծ տերությունները, ինչպես միշտ, այս անգամ ևս անտարբերությամբ վերաբերվեցին նրա կրած անլուր տառապանքներին, զոհերին: Ինչպես հայկ. կամավորական ջոկատների, այնպես էլ հետագայում ստեղծված հայկ. կադրային զորամասերի հիմնական նպատակը եղել է հայ ժողովրդի ֆիզիկական գոյության ապահովումը: Մինչդեռ ցարական կառավարությունը և արևմտյան տերությունները դրանք օգտագործում էին իրենց զավթողական նպատակների համար, իսկ դաշնակցական գործիչները գործիք էին նրանց ձեռքին: Բոլշևիկները Կ. շ-ման հարցում մերկացնում էին մեծ տերությունների նենգամիտ քաղաքականությունը և դաշնակցական շեֆերի ծառայակամությունը:

Գրկ. Սարգսյան Ե. Ղ., Թուրքիան և նրա Նվաճողական քաղաքականությունը

Անդրկովկասում 1914— 1918 թթ., Ե., 1964: Կիրակոսյան Ջ. Ս., Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը 1914—1916 թթ., Ե., 1965: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967: Արզումանյան Մ. Վ., Հայաստանը 1914—1917, Ե., 1969: Աղայան Ծ. Պ., Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից, Ե., 1976: Арутюнян А. О., Кавказский фронт 1914-1917 гг., Е., 1971.

Ե. Սարգսյան